Ամբողջ ամառը մի օրում
Այս ամառվա առաջին ամիսը ես անցկացրել եմ գյուղում։ Այնտեղ մորեղբայրըս լողավազան էր տեղադրել։ Ես և եղբայրս ամեն օր լողանում էինք լողավազանի մեջ։ Երբ ես վերադարձա քաղաք, հայրիկս ինձ շունիկ նվիրեց։ Նա սև է և շատ փափուկ։ Նա Պուդել ցեղատեսակի է։ Նա բարի է, սիրում է երբ ես իր հետ խաղում եմ։ Ամբողջ ամառ ես զբաղված էի նրա դաստիրակությամբ, քանի որ նա շատ ակտիվ է և նրան դժվար է ինչ որ բանի սովորեցնել։ Այնպես արագ անցավ ամառը, որ ինձ թվաց թե այն տևել է մեկ օր։
Комментарии
Отправить комментарий