Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու պայմանները

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:

Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը մանրացնում են, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:

images.jpg
images (2).jpg

     Ծծմբի փոշի                                                       Երկաթի փոշի

Նյութի առավել նուրբ մանրացում, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

images (5).jpg
images (6).jpg

                                  Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:

images (8).jpg

 Տաքացման պայմանում ընթացող ռեակցիա

Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝

1. մանրացում

2. խառնում

3. տաքացում և այլն:

Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և՛ սկսվելու, և՛ ընթանալու պայմանն է:

Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:

download.jpg

  Երկաթի ժանգոտումը

Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:

images (10).jpg
images (12).jpg

Հարցերին պատասխանել.

1. Ո՞ր  երևույթն են անվանում քիմիական ռեակցիա:

Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։ 

2.Թվարկե՛ք  քիմիական  ռեակցիաների համար անհրաժեշտ  մի քանի պայմաններ:

Քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ պայմաններն են։

մանրացում

խառնում

տաքացում և այլն։

3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

Քիմիական ռեակցիաների բնորոշ հատկանիշներն են գույնի կամ համի փոփոխությունը, Հոտի Հայտնեվել կամ անհետանալը, նստվախքի առաջացումը կամ անհետացումը։

4. Կատարեք մեկ փորձ՝  քիմիական կամ ֆիզիկական երևույթը նկարագրող և տեղադրեք բլոգում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE