Իմ երկրագործական ամառը
Ես ամառվա առաջին ամիսը եղել եմ գյուղում, որի անունը «Ձորակապ» է։ Այնտեղ ապռում է իմ տատիկը և բարեկամներս, դրա համար ես ամեն ամառ գնում եմ Ձորակապ։ Այնտեղ ես խաղում էի շունիկների հետ, օգնում էի տատիկիս և քեռիիս։ Տատիկս շաբաթը մեկ գնում էր ավտոտնակը մաքրելու, իսկ ես նրան օգնում էի դրանում։ Իսկ քեռիս տատիկիս տնգած բանջարաղեններն և խնձորներն էր հավաքում, ես շատ էի սիրում նրան այդ գործում օգնել։ Նաև այնտեղ կար բալ, ես ամեն օր բալ էի հավաքում, և ուտում էի։ Բայց նաև բալ տալիս էի քրերիս և եղբորս, որոնք ապրում էին գյուղում, ես նրանց հետ շատ քիչ եմ տեսնվում, և ամբողջ ընթացքը նրանց հետ էի, կարոտներս էին բոլորս առնում։ Մենք իրիկունները դուրս էինք գալիս բոստան, փռում խոտի վրա ինչ որ շոր և խաղեր էինք խաղում, ուտելով տատիկիս սարգած ամենահամով բիսկվիտները։
Комментарии
Отправить комментарий