Որսորդն եւ կաքաւն
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Որսորդը և կաքավը
Որսորդը բռնեց կաքավին, որ մորթի։ Եվ կաքավն ասաց։
— Մի սպանիր ինձ, ես կխաբեմ կաքավներին և կբերեմ քո թակարդը։
Եվ որսորդն ասաց։
— Այժմ ես քեզ հատկապես կսպանեմ, որովհետև դու քո սիրելիներին և ազգականներին կմատնես մահի։
Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա հետևյալ բառերը.
զբազում, զսիրելիս, յականատս:
զբազում-ըզբազում
զսիրելիս-ըզսիրելիս
յականատս-հականատս
Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:
մի կաքավ, մի սպանիր, շատ կաքավների, քո թակարդը, իմ ձեռքից, սիրելիներկս և ազգականներին քո։
Արտագրիր այս հարցերի պատասխանները.
Ի՞նչ բռնեց որսորդը:
Որսորդը բռնեց մի կաքավ։
Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:
Կաքավը խոստովաց, որ կխաբի իր ազգականներին և կբերի որսորդի թակարդը, մենակ թե որսորդը նրան չսպանի։
Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
Որսորդի դուրը չեկավ կաքավի խոստումը և նա սպանեց նրան, որովհետև կաքավը համաձայն էր նրա սիրելիներին և ազգականներին տաներ որսորդի թակարդը, մենակ փրկելով իր կյանքը։
Առակն աշխարհաբար դարձրու:
Որսորդը և կաքավը
Որսորդը բռնեց կաքավին, որ մորթի։ Եվ կաքավն ասաց։
— Մի սպանիր ինձ, ես կխաբեմ կաքավներին և կբերեմ քո թակարդը։
Եվ որսորդն ասաց։
— Այժմ ես քեզ հատկապես կսպանեմ, որովհետև դու քո սիրելիներին և ազգականներին կմատնես մահի։
Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը:
Կաքավը ինքնասիրված էր և պատրաստ էր բոլորին սպաներ իր կյանքը փրկելու համար։ Առակը ցույց է տալիս, որ եթե ուզում ես փրկես քեզ, պետք չի ուրիշներին վտանգել։
Նույն բովանդակությամբ պատմություն հորինիր, որի հերոսները միայն մարդիկ են:
Комментарии
Отправить комментарий