պահապան հրեշտակ

 Աշնանային մի  ջերմ, պայծառ և տաք օր էր։ Մի աղջիկ, որը ապրում էր փոքրիկ գյուղում, որոշեց գնալ ընկերների հետ անտառ։ Աղջիկը բոյով, շատ գեղեցիկ, երկար, շականակագույն մազերով էր։ Նա շատ էր սիրում վախենալու և հետաքրքիր արկածներ ունենալ, դրա համար էլ անտառ գնալու միտքը նա էր առաջարկել: Հաջորդ օրը, նրանք, գիշերը սախով հանդիպեցին անտառի մոտ գտնվող խանութի մոտը։ Իրենք չորս հոգի էին: Ամեն մեկը վերցրել էին մի լապտեր և մի քանի սանտավիկ: Նրանք մտան անտառ երկու-երկու հոգով։ Բոլորը բացի այն աղջկանից, տղաներ էին, որովհետև մյուս աղջիկները վախից, որոշեցին չգալ։ Երկու խմբի բաժանվելով, նրանք մտան անտառ։ Աղջիկը մի տղու հետ վազեց ամենախորքը, բայց մթությունից իրար կորցրեցին։ Աղջիկը եկավ ինչ որ գետի մոտ, և այնտեղ տեսավ մի երեխայի, հինգ տարեկան երեխայի։ Որը նստած էր գետի զայրի մոտ և նայում ուղիղ գետը։
— Բարև, ինչո՞ւ ես միայնակ այստեղ այս մթին։ Որտե՞ղ են քո ծնողները։
Ասաց աղջիկը նայելով տղային։
— Ես այստեղ եմ ապրում, ծառի մեջ։ Իսկ ծնողներս չգիտեմ, որտեղ են։
Աղջիկը նայեց տղային և անհասկացող ձայնով ասաց։
— Ոնց թե, դու ծնողներ չունե՞ս և ապրում ես անտառի ծառի մե՞ջ։ Սա ավելի նման է խաբեության, ցույց տուր ինձ տունտ։
— Գնա՛ այստեղից, այստեղ վտանգավոր է։ Ես քեզ, ոչ մի բան չե՛մ ապացեցոլու։
Աղջիկը խնդաց և ասեց։
— Դե, ինչ արած։ Ուզում ես այստե՞ղ մնալ մինչև կյանքիտ վերջ։
— Ոչ, ես մայրիկիս և հայրիկիս եմ սպասում, նրանք ասել են, որ շուտով կգան, նրանք գնացել են վեց ժամ առաջ։
Ջղայն ձայնով ասեց տղան և վեր կանգնեց։
— Այդ դեպքում արի իմ հետ, այստեղ վտանգավոր է։ Ես քեզ կտանեմ քո ծնողների մոտ․․․
— Իսկ դու ինձ չե՞ս ուտի։
Ախջիկը կամաց խնդաց և ասեց։
— Իհարկե ոչ, ես մարդակեր չեմ։
Տղան վեր կացավ և կասկածով գնաց աղջկա հետևվից։
—  Բա՜յց, ես կորել եմ, ղու գիտե՞ս այստեղից դուրս գալու տեղը։
—  Այո, գիտեմ։
Այդպես աղջիկը և տղան գնացին անտառից դուրս: Երբ նրանք հասան տուն, տղան անհետացավ։ Իսկ մյուս օրվա առավոտը, լուրերում գրված էր, որ երեք փոքր տղաներ, որոնք քայլում էին անտառում, կորել են։ Եվ աղջիկը հասկացավ, որ դա ոչ թե սովորական տղա էր, այ նրա պահապան հրեշտակն էր։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English

Where is my ticket?