Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել
Մի տղա մինչև իր չորրորդ դասարան գնալը շավ լավ էր սովորում։ Նրա ծնողները հասկացան, որ տղան արդեն ինքնուրույն կարող է իր դասերն անել և սկսեցին այլևս չհետևվել նրան։ Տղան հասկացավ, որ ոչ ոք իր դասերը չի ստուգում և որոշեց իր ազատությունից օգտվելով այլևս դասերը չանել։ Անցավ երեք տարի։ Տղայի գնահատականները շատ վատն էին, բայց նա շարունակում էր դաս չանել։ Մի անգամ տղայի հայրը որոշեց ստուգել նրա տնային առաջադրանքները և գնահատականները։ Բայց երբ տեսավ շատ վատ գնահատականներ և ոչ մի արված դաս, նա հասկացավ, որ տղային չի կարելի այդպես թողնել։ Նա բարկացավ տղայի վրա և ասաց
- Տղաս, ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել։
Комментарии
Отправить комментарий