Առաջադրանք 1
Հին աշխարհի արվեստը
Կարդալ
Գրականություն
Հին Արևելքում բարձր զարգացման հասան հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Գեղարվեստական ստեղծագործություններն առավելապես կրոնական և առասպելական բնույթ ունեին: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին, ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին: Դրանք գրի էին առնվում և կրոնական տոների ժամանակներ կայացվում տաճարում հավաքված մարդկանց: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև մյուս ժողովուրդների մոտ:
Ճարտարապետություն և քանդակագործություն
Հին Արևելքի ճարտարապետական կառույցներն աչքի են ընկնում իրենց վիթխարի չափերով: Դրանք ընդգծում էին արքայական իշխանության աստվածային բնույթը և անսասանությունը: Այդպիսի յուրաքանչյուր կառույցի շինարարությունը տևում էր տասնամյակներ և երբեմն ավարտվում հաջորդ արքայի օրոք: Շինությունների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում մեծ շքեղությամբ: Տաճարներում տեղադրվում էին աստվածների և մահացած արքաների հոյակերտ արձաններ: Իսկ տաճարների պատերը զարդարվում էին բարձրաքանդակներով և որմնանկարներով: Հին Արևելքի երկրներում առանձնահատուկ նշանակություն ուներ քանդակագործությունը: Պահպանվել են աստվածների, արքաների, զանազան առասպելական էակների հազարավոր մեծ ու փոքր արձաններ: Դրանցով զարդարված էին արքաների և ազնվականների պալատները, ինչպես նաև տաճարները և պաշտամունքի մյուս կենտրոնները: Քարե արձանը զարդարվում էր թանկարժեք քարերով և մետաղներով: Աստծու և արքայի արձանը պետք է այնպիսի տեսք ունենար, որ մեկընդմիշտ տպավորվեր տեսնողի մոտ:
2 . Ձեր գրածը կարողանալ բանավոր ներկայացնել:
Ինչ է քեզ համար հրաշալիքը, ինչու յոթ հրաշալիք, փորձիր հիմնավորել:
1 Ներկայացնել Հին աշխարհի յոթ հրաշալիքները
Եգիպտոսի Բուրգեր
Ալեքսանդրիայի փարոս
Զևսի աձան
Հռոդոսի կոթող
Շամիրամի կախովի այգիներ
Հալիկառնասի դամբարան
Արտեմիսի տաճար
2.Ընտրել առավել քեզ դուր եկած հրաշալիքը, պատմել այդ հրաշալիքի մասին:
Եգիպտական բուրգերը աշխարհի հնագույն և ամենահայտնի ճարտարապետական կառույցներից են, որոնք կառուցվել են Եգիպտոսում՝ որպես ֆարոնների և նրանց ընտանիքների դամբարաններ։ Այս բուրգերը հիմնականում կառուցվել են հին եգիպտական արքաների կողմից, և դրանցից ամենահայտնագույնը Գիզայի բուրգերն են՝ Խեոփսի բուրգը, որը համարվում է Հնագույն աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։
Բուրգերը սկսեցին կառուցվել մոտ 27-րդ դարում և զարգացան տարբեր տեսակի ու ձևերով։ Առավել նշանավոր է Խեոփսի բուրգը, որը կառուցվել է մոտ 2580 թ. եւ մինչ այսօր հանդիսանում է ամենաբարձր և առավել լավ պահպանված բուրգը։ Եգիպտական բուրգերի հիմնական նպատակն էր ապահովել արքայի հոգևոր կյանքի շարունակությունը մահից հետո՝ ապահովելով նրա մարմինը և ունեցվածքը՝ ապագա կյանքում օգտագործելու համար։
Բուրգերը հիմնականում կառուցվում էին քարե կտորներից-ներից, և դրանց շուրջն ի հայտ էին գալիս տարբեր տաճարներ, դամբարաններ և այլ կառույցներ, որոնք նույնպես լցված էին դամբարանային նկարներով ու քանդակներով։
3. Մտածիր, գրիր, հիմնավորիր ՝որոնք են քեզ համար յոթ հրաշալիքները:
Պիզայի աշտարակ
Լուռ օվկիանոս
4. Ըստ քեզ որոնք են Հայաստանի յոթ հրաշալիքները, հիմնավորիր:
Սևանա լիճ
Մատենադարան
Արարատը
Խոր վիրապ
Նորավանք
Ծաղկեվանք
Սևան քաղաք
Комментарии
Отправить комментарий