Լույսի բեկումը, ոսպնյակներ

Լույսի բեկումը: Ջրով լցված ապակե բաժակի մեջ իջեցված մատիտը կամ գդալը կողքից դիտելիս թվում է ջարդված: Դրա պատճառը լույսի բեկումն է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով:

Լույսի բեկումը

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Օրինակ՝

Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:

Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:

Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:

lens-a2.gif

Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:

Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։

Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:

lens-b2.gif

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

285903.jpg

Հարցեր

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

2. Ի՞նչ է ոսպնյակը:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ: 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE