Ռացիոնալ թվեր

Դրական ու բացասական կոտորակային թվերը և զրոն կազմում են ռացիոնալ թվերի համախումբը։ Պարզ է, որ ամբողջ թվերը ռացիոնալ թվերի մի մասն են։ Եթե երկու ռացիոնալ թվեր ունեն իրար հավասար բացարձակ արժեքներ, բայց տարբեր նշաններ, ապա ասում են, որ այդ ռացիոնալ թվերն իրար հակադիր են։ Օրինակ՝ +6/7թվին հակադիր թիվը կլինի -6/7ը, իսկ-3/2 թվին հակադիր թիվը`+3/2 -ը:


Առաջադրանքներ


1.Տրված կոտորակներից որո՞նք են դրական, որո՞նք` բացասական

-2/3, 1/4 , -3/7, 8/9, -2.4/9, +13/7, -8/13,+6/7,-4/9 Բացասական։ -2/3, -3/7, -2.4/9, -8/13, -4/9

Դրական։ 1/4, 8/9, 13/7, 6/7

2. Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները. 

7/9, -14/15, 8/3, -11/19, -5/6, 25/32, -7/20 -7/9, 14/15, -8/3, 11/19, 5/6, -25/32, 7/20


3. Ո՞ր ռացիոնալ թիվն է ինքն իրեն հակադիր:  0


4. Տրված են -8,+4/3, 0, -6.2/5, +5/7, -23, +4.9/11, +55, -12. 7/9, +11,-7/8 , +5/23, -30. 1/2, -2, +17/23, -7/3,+9/11, -6 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝ 

a) բացասական թվերը,  -8, -23, -2, -6

b) բնական թվերը,  +4/3, +5/7, +4.9/11, +55, +11, +5/23, +17/23, +9/11

c) դրական կոտորակային թվերը,  +4/3, +5/7, +4.9/11, +5/23, +17/23, +9/11

d) ամբողջ թվերը, -8, 0, -23, +55, -12, -2

e) բացասական կոտորակային թվերը,  -6.2/5, -12.7/9, -7/8, -30. 1/2, -7/3

f) դրական թվերը։ +55


5.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք -3.1/4, +2.3/4, 0,-6.2/5 , +4.1/2  , թվերին համապատասխանող կետերը։


6.Երեք ապրանքատար վագոններով տեղափոխում էին 1450 արկղ բեռ։ Ճանապարհին առաջին վագոնից 75 արկղ տեղափոխեցին երկրորդը, 45 արկղ՝ երրորդը։ Այն բանից հետո, երբ կայարաններից մեկում երրորդ վագոնից իջեցրին 250 արկղ, բոլոր երեք վագոններում եղած արկղերի քանակները հավասարվեցին։ Սկզբում քանի՞ արկղ կար վագոններից յուրաքանչյուրում։


7.Ուղղանկյունանիստի ձև ունեցող երկաթե չորսուն ունի 5 սմ բարձրություն, 11 սմ լայնություն և 15 սմ երկարություն։ Քանի՞ կիլոգրամ է նրա զանգվածը, եթե 1 սմ3 երկաթի զանգվածը 7.1/2  գրամ  է։


8.Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE