Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը
Լուսային երևույթները լայնորեն տարածված են բնության մեջ: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերը և ձևը: Ինքնուրույն լույս արձակող մարմիններն անվանում են լույսի աղբյուրներ: Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:
Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով:
Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ:
Լույսի ուղղագիծ տարածումը
Հարցեր և առաջադրանքներ
- Որո՞նք են լույսի բնական և արհեստական աղբյուրները:
Բնական աղբյուրներ են այն աղբյուրները, որոնք լույս են արձակում բնական ճանապարհով, օրինակ` արեգակը, աստղերը, կայծակը, հրաբուխների ժայթքումները, որոշ կենսոլույս արձակող օրգանիզմներ Արհեստական աղբյուրներ են մարդու կողմից ստեղծված լույս արձակող սարքերը։ Օրինակ՝ մոմը, ճրագը, լամպերը, լուսադիոդները, լազերները և այլ - Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:
Ստվերի առաջացումը-երբ լույսը հանդիպում է անթափանց մարմնի, նրա հետևում ստվեր է առաջանում խավարումները-Արևի կամ Լուսնի խավարումները ցույց են տալիս, որ լույսը տարածվում է ուղիղ գծով փորձերը նեղ անցքով կամ ուղիղ խողովակով-եթե նեղ անցքով լույս անցկացնենք, այն դուրս կգա ուղիղ գծով - Ինչու՞ ենք Արեգակը և աստղերը համարում լույսի բնական, իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:
Արեգակը և աստղերը բնական աղբյուրներ են, քանի որ դրանք լույս են արձակում ֆիզիկական բնական պրոցեսների հետևանքով, որոնք տեղի են ունենում առանց մարդու միջամտության։ Մինչդեռ մոմը և էլեկտրական լամպը արհեստական են, քանի որ դրանց լույսի առաջացումը կախված է մարդու կողմից ստեղծված նյութերի և սարքերի աշխատանքից։ - Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:
Սստվերները գոյություն չէին ունենա հնարավոր չէր լինի լուսային պաշտպանությունը խավարումները չէին առաջանա պատերը չէին կարող փակել լույսը, և այն կանցներ դրանց միջով, ինչը կփոխեր մեր առօրյան և ճարտարապետությունը։
Комментарии
Отправить комментарий