Հանրահաշիվ․ դաս 2

 Շնորհավոր նոր ուսումնական տարի 2025.


7-րդ դասարան

Հանրահաշիվ 7 /Հեղինակ՝ Միքայելյան

Հանրահաշիվ 7 /Հեղինակ՝ Գոգյան

Հանրահաշիվ 7 / Հեղինակ՝ Նիկոլսկի


Պարապմունք 2.

Հարցերի քննարկում
Բանավոր հաշվարկ

Նախագիծ 1. «Թիվ, թվանշան, թվային արտահայտություն»

 Տեսական մասը։
Սիրելի սովորող, կարդա, ծանոթացիր թեմային։
Բոլոր թվերը, հանրահաշվական այբուբենի (a,b,c…) տառերը համարվում են հանրահաշվական արտահայտություններ։
Օրինակ՝ 4, 3, a, b, c։

Հանրահաշվական արտահայտությունների  գումարը, տարբերությունը, արտադրյալը, քանորդը  նույնպես համարվում են
հանրահաշվական արտահայտություններ։

Օրինակ՝ 4+3, 4-3, a/2, bxc:


Օրինակ՝ (a-b)+(b-c) նույնպես  հանրահաշվական արտահայտություն է։

Օրինակ՝ 9+2:4-100x4+) հանրահաշվական արտահայտություն չէ, քանի որ իմաստ չունի։ Ճիշտ է կան թվեր, գործողության նշաններ, բայց իմաստալից չէ, քանի որ փակագիծը փակվում է, բայց չի բացվում և գրվածի մեջ կա մեկ ավելորդ գործողության նշան:

Հանրահաշվական արտահայտություններ կանվանենք նաև
տառային արտահայտություններ, եթե այն պարունակում է տառ կամ տառեր։
Օրինակ՝
a+4
a-b+17

Հանրահաշվական արտահայտության թվային արժեք։
Եթե հանրահաշվական արտահայտության մեջ մտնող տառերը փոխարինենք տրված  որոշակի արժեքով, կատարենք գործողությունները, կստանանք հանրահաշվական արտահայտության
թվային արժեքը։
Օրինակ՝
а+b-10
а=28
b=2
а+b-10=28+2-10=20

Գործնական մասը։ Կատարիր առաջադրանքները։

 

1.Ի՞նչ է հանրահաշվական արտահայտությունը, բերեք  մի քանի օրինակ։
9+34
19+68
1+64
86+11
33+54

2.Ի՞նչ է տառային արտահայտությունը, բերեք  մի քանի օրինակ։
a+b
b+c
c+a
b*a+c
 
3. Ի՞նչ է նշանակում գտնել հանրահաշվական արտահայտության թվային արժեքը։
Դա նշանակում է, որ պետք է գտնել վարժության պատասղանը։ Օրինակ՝ 19+68=87

 

4. Տրված թվային արտահայտությունում 5 թիվը փոխարինեք  a տառով: Գրեք ստացված տառային արտահայտությունը:


ա)7x5-1=7x a-1

բ)2x5-5:3
գ) 15:5-5
դ)1x2x3x4x5

 

5. Հաշվե՛ք հանրահաշվական  արտահայտության արժեքը.
ա) 6 ⋅ 7 + 52,
 
բ) (1 + 2 ⋅ 3) ⋅2,
գ) (1 + 32) ⋅4,
դ) (1 + 81 − 2) ։ 20:

 

6. Գրե՛ք հանրահաշվական  արտահայտության տեսքով.
ա) 2-ի և а-ի գումարը,
բ) b-ի և 5-ի տարբերության կրկնապատիկը,
գ) а-ի և b-ի հարաբերությունը
դ)а-ի, b-ի և c-ի կիսագումարը

7.Հաշվիր /կրկնողության համար/

ա) -2x(+3)

բ)12×2

գ)0,48:4

դ)5×(-13)

ե)(2+3)x(-2,1)

զ)-5x(+4)+12

է)7x2x2-100

ը)(4×2)x(6×2)+120

թ) -4+5x2+20



Պարապմունք 4.

Բանավոր հաշվարկ։
Հարցերի քննարկում։
Հարցեր կրկնողության համար։




Պարապմունք 1.

Ծանոթություն։
Բանավոր հաշվարկ։
Հարցերի քննարկում։
Հարցեր կրկնողության համար։

1.
Գրեք մի քանի բնական թվեր (հինգ հատ)։
2.
Գրեք մի քանի ամբողջ թվեր (հինգ hատ)։
3.
Գրեք մի քանի ռացիոնալ թվեր (հինգ hատ)։
4.
Գրեք մի քանի դրական տասնորդական թվեր (հինգ hատ)։
5.
Գրեք մի քանի բացասական տասնորդական թվեր (հինգ hատ):
6.
Գրիր տասից փոքր բոլոր պարզ թվերը։
7.
Գրիր քսանից փոքր բոլոր բաղադրյալ թվերը։
8.
Գրիր մի քանի բացասական ամբողջ թվեր (հինգ hատ)։
9.
Գրիր մի քանի անկանոն կոտորակ (հինգ hատ)։
10.
Գրիր մի քանի խառը թիվ (հինգ hատ)։

Լրացուցիչ

11.
Տասնորդական կոտորակները գրեք կոտորակի տեսքով
— 1,73 = — 173/100 
տես օրինակը
2,5
0,8
11,729
-1,6
529,1
-0,01
0,201
12,3001

12.
Կատարեք գործողությունները
2,1+0,5
12, 45+14, 34
1,69+1,31
-2+34
0,5×2
-36:0,5
-9+11-2
-83+83-2×5
13,4×2-26,8

13.
Հաշվիր 10.000-ի
1%-
ը
10%-
ը
25%-
ը
50%-
ը
100%-
ը

14.
Չորս հաջորդական թվերի գումարը 22 է։ Ո՞րն է այդ թվերից ամենամեծը:

15. Քանի՞ անգամ է 75 և 15 թվերի քանորդը փոքր 75-ից:

16. 6781253 թվից ո՞ր թվանշանը ջնջենք, որ ստանանք հնարավորինս մեծ թիվ, որը կբաժանվի 3-ի առանց մնացորդի։

 

 

 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE