Ֆիզիկա․ դաս 3

 Դաս - 3  (Ժամկետը՝ սեպտեմբերի 22 - 26).


Թեմա.

Բնության ուսումնասիրման գիտական մեթոդներ․

§3. Դիտումներ և փորձեր: 

§4. Ֆիզիկական մեծություններ: Ֆիզիկական մեծությունների չափումը: Չափման սխալ:


Տանը կարդալ և սովորել հետևյալ թեմաները՝ («Ֆիզիկա 7» դասագրքի §3 և §4 պարագրաֆները)՝


Բլոգում պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Բնության երևույթների մասին գիտելիքներ ենք ձեռք բերում փորձերով և դիտումներով։ 


2. Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Դիտումներից է սկսվում բնության ամեն մի երևույթի ուսումնասիրությունը: Դիտելով բնության այս կամ այն երևույթը՝ մենք դրա մասին որոշակի տեղեկություններ ենք ստանում: Ապա
փորձում ենք բացատրել երևույթը, այսինքն` պարզել, թե ինչու և ինչպես է այն ընթանում: 


3. Ի՞նչ է վարկածը:
Դիտման արդյունքում արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած:


4. Ի՞նչ է օրենքը:

Օրենքները միմյանց են կապում բնության տարբեր երևույթներ, հնարավորություն են տալիս հասկանալ բնության երևույթների իրական պատճառները, կանխատեսել դրանց ընթացքը և կառավարել հետևանքները:


5. Ի՞նչ է ֆիզիկական տեսությունը:

Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունը անվանում են ֆիզիկայի տեսություն:

6. Ֆիզիկական մեծությունների չափումներ, չափումների դերը գիտության մեջ:

Ցանկացած ֆիզիկական մեծություն կարելի է չափել։ Դիտելով երևույթները և կատարելով փորձեր՝ գիտնականները միաժամանակ կատարում են նաև չափումներ։

7. Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել որևէ ֆիզիկական մեծություն նշանակում է այն համմատել նույնատիպ մեծության հետ։

8. Երկարության հիմնական և այլ  միավորները: Չափման գործիք:

Երկարության միավորներն է մետրը, ժամանկի միավորն է վարկյանը և զանգվածի միավորն է կիլոգրամն է։

9. Ի՞նչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկե՛ք:

Քանոն, ջերմաչափ, վայրկյանաչափ, չափագլան, կշեռք։


10. Այդ սարքերը ի՞նչ ֆիզիկական մեծություններ են չափում:

Քանոնը չափում է երկարությունը։
Ջերմաչափը չափում է ջերմաստիճանը։
Վայրկյանաչափը չափում է վարյկյանները։
Չափագլանը չափում է ծավալը։


11. Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ:

Բաժանումների գծիկները և որորշ գծիկների մոտ գրված թվերը միասին նարկայացնում են քանոնի սանդղակը։

12. Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը:

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սխալ։


13. Ի՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանղակի բաժման արժեք։

14. Ինչի՞ց է կախված չափման սխալը:

Չափման սծալը կախված է բաժանման արժեքից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE