( Քիմիա 7) Սեպտեմբերի 15-19
7-րդ դասարանի տնային առաջադրանքներ, Քիմիա 7-րդ դասարան

Թեմա-Քիմիան որպես բնագիտության մաս։Քիմիայի առարկան և խնդիրները
Քիմիա 7-րդ դասարան – Ամփոփում որպես բնագիտական մաս
Այն, ինչ մեզ շրջապատում է ՝ օդը, ջուրը, հողը, երկնային մարմինները և այլն, անվանում են բնություն:
Բնությունն ուսումնասիրում են ֆիզիկան, կենսաբանությունը, աշխարհագրությունը, քիմիան և այլ գիտություններ: Բնությունն ուսումնասիրող գիտություններն ունեն ընդհանուր անվանում՝ բնական գիտություններ: Բնական գիտությունների ուսումնասիրությունների արդյունքներն օգնում են մարդուն բնությունից ստանալ այն, ինչ անհրաժեշտ է մարդուն՝ կյանքի որակը բարձրացնելու, ճիշտ և լավ ապրելու համար՝ հնարավորինս քիչ վնաս հասցնելով նրան:
Բնական գիտություններն առանձին հիմնարար գիտությունների՝ ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի ուսումնասիրության առարկաները որոշակի են: Օրինակ` ֆիզիկան ուսումնասիրում է բնության ընդհանուր օրենքները և երևույթները,իսկ կենսաբանությունը՝ կենդանի օրգանիզմները:
Քիմիայի ուսումնասիրության առարկան նյութերն են, դրանց հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին վերածվելու որակական և քանակական փոփոխություններն ու դրանց ղեկավարելու եղանակները:
Այսօր անհնար է կյանքը պատկերացնել առանց քիմիայի: Դուք յուրաքանչյուր քայլի հանդիպում եք քիմիական արդյունաբերության արտադրանքի՝ գեղեցիկ գործվածքների, պոլիէթիլենային թաղանթների, պլաստմասսե և այլ իրերի։

Քիմիան որպես գիտություն
հարցեր.
1)Ի՞նչ է քիմիան։
Քիմիան գիտություն է նյութերի, դրանց կառուցվածքի և հատկությունների մասին։
2)Ինչո՞վ է զբաղվում քիմիան։
Քիմիայի օգնությամբ հնարավոր է ստանալ նյութեր նախապես որոշված հատկություններով:
3)Ո՞րն է քիմիայի դերը բնության և մարդու կյանքում։
Դուք յուրաքանչյուր քայլի հանդիպում եք քիմիական արդյունաբերության արտադրանքի՝ գեղեցիկ գործվածքների, պոլիէթիլենային թաղանթների, պլաստմասսե և այլ իրերի։
4)Ինչպիսի՞ հետազոտություններ են կատարում քիմիկոսները։
Քիմիկոսները հետազոտում են նյութերը, դրանց հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին վերածվելու որակական և քանակական փոփոխություններն ու դրանց ղեկավարելու եղանակները:
Նյութ և մասնիկային կառուցվածք
հարցեր.
1)Ի՞նչ է նյութը։
Նյութը մարարմնի բաղադրությունն է։
2)Ի՞նչ են ատոմները և մոլեկուլները։
Ատոմը` նյութի փոքրագույն մասնիկն է: Ատոմ բառը հուներենից թարգմանվում է անբաժանելի: Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են, իսկ քիմիական եևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները պահպանվում: Մոլեկուլները կազմված են ատոմներից: Նյութի ագրեգատային վիճակը կախված է ատոմների կամ մոլեկուլներ միջև հերավորութթյունից: Նյութի ագրեգատյին վիճակը նաև կախված է ջերմաստիճանից և ճնշումից: Եվ ատոմները և մոլեկուլները գտնվում են անընդհատ շարժման մեջ:
3)Ինչպես են դասավորված մասնիկները պինդ, հեղուկ և գազ վիճակներում։
Պինդում մասնիկները խիտ և կարգավորված են։
Հեղուկում մասնիկները մոտ են իրար, բայց անկանոն են դասավորված։
Գազում մասնիկները հեռու են իրարից և ազատ են շարժվում։
Նյութերի ֆիզիկական և քիմիական հատկություններ
հարցեր.
1)Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական և քիմիական երևույթների միջև։
Ֆիզիկան ուսումնասիրում է բնության ընդհանուր օրենքները և երևույթները, իսկ քիմիայի ուսումնասիրության առարկան նյութերն են, դրանց հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին վերածվելու որակական և քանակական փոփոխություններն ու դրանց ղեկավարելու եղանակները:
2)Ինչպիսի՞ հատկություններ ունեն տարբեր նյութերը։
Նյութերը ունեն տարբեր ֆիզիկական և քիմիական հատկություններ։
Ֆիզիկական հատկությունները ներառում են խտություն, հալման կետ, եռման կետ, էլեկտրահաղորդություն, ջերմահաղորդություն։Քիմիական հատկությունները վերաբերում են նյութի ռեակցիաներին՝ այրման, օքսիդացման, թթուների կամ հիմքերի հետ փոխազդեցությանը։Մեխանիկական հատկություններն են կարծրությունը, ճկունությունը, դիմացկունությունը։ Յուրաքանչյուր նյութ ունի իրեն հատուկ հատկությունների համադրություն։

Комментарии
Отправить комментарий