Վիլյամ Սարոյան. Նարինջները, Վերլուծություն

 Լյուկը մի փոքրիկ տղա էր, որ ապրում էր հորեղբոր՝ Ջեկի, և նրա կնոջ հետ։ Նրանց կյանքը շատ դժվար էր․ նրանք աղքատ էին և գրեթե ուտելու բան չունեին։ Ջեկը Լյուկին ստիպում էր կանգնել փողոցում և նարինջներ վաճառել՝ մարդկանց ժպտալով։ Բայց Լյուկը չէր կարողանում ժպտալ, որովհետև սրտում միայն տխրություն ու մենակություն ուներ։ Նա ամենից շատ ուզում էր, որ իրեն սիրեին։ Մեքենաներով անցնող մարդիկ պարզապես նայում էին նրան, բայց ոչ ոք նարինջ չէր գնում, ոչ ոք էլ նրան չէր ժպտում։ Միայն մեքենայի մեջ նստած մի երեխա ծամածռեց դեմքը՝ ծաղրելով նրան։ Դա Լյուկին ավելի շատ տխրեցրեց։ Նա զգաց, որ մենակ է ամբողջ աշխարհում և նույնիսկ ցանկացավ, որ ամեն ինչ վերջանա։ Այս պատմությունը հիշեցնում է, որ ժպիտը չի կարելի ստիպել։ Մարդուն ժպիտ կարելի է պարգևել միայն սիրով, հոգատարությամբ ու բարի վերաբերմունքով։ Ավելի կարևոր է մարդկանց սիրել և նրանց աջակցել, քան պահանջել ժպիտ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE