Ֆիզիկան գիտություն է բնության մասին

 1. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը: Ֆիզիկա բառը այլ լեզվից թարգմանաբար նշանակում է բնություն։

2. Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան: Ֆիզիկան ուսումնասիրում է բնության երևույթը և մարմինների շարժումը։

3. Ի՞նչ է բնությունը: Բնությունը մեզ շրջապատող ամենինչն է։

4. Ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով: Բնության երևույթ ասելով, ես հասկանում եմ բնության մեջ փոփոխությունները։

5. Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ: Ջրի եռալը, սառույցի հալվելը, անձրև գալ։

6. Նշված երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ սառույցը հալվում է, ծառերը ծաղկում են, լույսի ճառագայթն անդրադառնում է հայելուց, ջուրը եռում է, անձրև է տեղում, թթվածնի և ջրածնի միացումից ջուր է առաջանում: սառույցը հալվում է, լույսի ճառագայթն անդրադառնում է հայելուց, ջուրը եռում է, անձրև է տեղում։

7. Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները: Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ձայնային, ատոմային, միջուկային

8. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ: Բոլոր նյութային առակաները։ Օրինակ՝ սեղան, պատուհան, դուռ։

9․ Բերե՛ք ֆիզիկական մարմինների օրինակներ, որոնք՝ 

ա. կազմված են միևնույն նյութից, 

բ. ունեն նույն անվանումը, սակայն կազմված են տարբեր նյութերից:  ա․ փայտ-սեղան, աթոռ, պահարան, դուր, քանոն, մատիտ բ․ շիշ-պլաստիկ, ապակի,մետաղ, փայտ, կավ բաժակ-պլաստիկ, ապակի,մետաղ, փայտ, կավ, թուղթ

10. Ի՞նչ է նյութը:Բերե՛ք օրինակներ: Ապակի, մետաղ, փայտ, երկաթ, պլաստիկ, ոսկի

11. Ի՞նչ է մատերիան: Նյութը մատերիայի տեսակ է։

12. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը: Ուսումնասիրել բնության մեջ կատարվող երևույթները և բացատրել դրանց պատճառները։

Լրացուցիչ առաջադրանք՝

1. Ո՞րն է ջերմային երևույթը

1.կապարի հալվելը 2.որոտը

3.գնդի գլորվելը 4.աղավնու թռիչքը                                                                              

2.Ո՞րն է  մեխանիկական երևույթը

 1.ջրի եռալը   2.որոտը

 3. կայծակը   4.ճոճանակի տատանվելը

 3.Ո՞րն է  ձայնային  երևույթը

  1.լամպի թելիկի շկացումը   2.մարմնի անկումը

  3.տերևների սոսափյունը       4.մոլորակի շարժումը

4.Ո՞րն է էլեկտրական երևույթը

  1. արձագանքը   2.էլեկտրոսալիկի տաքանալը

  3.նետի թռիչքը 4.մարմնի լողալը

5.Ո՞րն է լուսային երևույթը.

   1.ամպերի շարժվելը          2.որոտը

  3.աստղերի առկայծումը     4.արտույտի երգելը Կայծակ — լուսային, ձայնային, էլեկտրական, մագնիսական, ջերմային 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE