Հոկտեմբերի 10-17-ը, առաջադրանք, 7-րդ դաս
Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:
Առաջադրանք 1
Խմբային աշխատանք/Նախընտրած թեման սովորել պատմել, հարցերին պատասխանել/
§2 | ՀԻՆ ՄԻՋԱԳԵՏՔ
§3 | ԽԵԹԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
§4 | ՀԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ
§5 | ՀԻՆ ՉԻՆԱՍՏԱՆ
§6 |ԱՔԵՄԵՆՅԱՆ ԻՐԱՆ
Առաջադրանք 2
§7 | ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ/էջ 49-57-ը պատմել/
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Դեմոս — Հին հունական պոլիսի լիիրավ քաղաքացիներ:
Պոլիս — Հին հունական ինքնիշխան քաղաք–պետություն:
Խմբիշխանություն — Կառավարման ձև, երբ իշխանությունն ավագանու ձեռքում է:
Ժողովրդավարություն — Կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և կառավարմանը մասնակցում է ողջ ժողովուրդը։
Աշխարհաժողով — Պոլիսի ազատ քաղաքացիներից կազմված ժողովրդական
ժողովը՝ գերագույն օրենսդիր մարմինը։
Օստրակիզմ — Աթենքում կիրառվող օրենք, որի նպատակն էր քվեարկության
միջոցով երկրից տասը տարով վտարել ժողովրդավարության համար
վտանգ ներկայացնող քաղաքացիներին։
Սպարտիատներ — Սպարտայի պոլիսի լիիրավ քաղաքացիները:
Հելոտ — Սպարտայի պոլիսի անազատ բնակչությունը
Ամֆիթատրոն — Թատերական ներկայացման համար կառուցված կիսաշրջանաձև շինություն։
Օլիմպիական խաղեր — Օլիմպիական աստվածներին նվիրված մարմնամարզական մրցումներ:
Հելլենականություն — Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով սկսված
դարաշրջան
Օլիմպիական աստվածները
Զևս — աստվածների հայրը
Հերա — ընտանիքի, մայրության դիցուհին էր, Զևսի
կինը
Ապոլոն — Արեգակի, գուշակության, բժշկության աստվածը, հովանավորում էր գիտությունները, արվեստները և արհեստները
Աֆրոդիտե — գեղեցկության ու սիրո դիցուհին
Աթենաս — իմաստության, ճարտարության և արհեստների դիցուհին
Հերմես — Զևսի բանբերը
Արես — ռազմի աստվածը
Դիոնիսոս — պտղաբերության, գինու և զվարճանքի
աստվածը։
Պոսեյդոն — ծովերի և օվկիանոսների տիրակալը,
նավագնացների հովանավորը
Հադես — մեռյալների, ստորերկրյա աշխարհի աստվածը
Կազմել աղյուսակ ստորև ներկայացված տեսքով և լրացնել աղյուսակը
1.Հունական դիցարան/օրինակ Ափրոդիտե/
2.Ինչի աստվածն է/օր.Սիրո և գեղեցկության/
3.Հայկական դիցարանի համարժեք աստվածը/Աստղիկ/
Комментарии
Отправить комментарий