Պարապմունք 6. երկրաչափություն

 Պարապմունք 6.

Առաջադրանքներ նախորդ թեմաները ամրապնդելու համար

1. Գծեք  մի ուղիղ, նշեք նրա վրա կետ P-ն։ Քանի՞ ճառագայթ է ստացվում P կետով։


2 ճառագայթ

2. Կարո՞ղ են արդյոք երկու տարբեր ուղիղներ հատվել երկու կետերում։ Բացատրեք ինչու՞։ Հատվող ուղիղները ունեն մեկ ընդհանուր կետ։

3. Գծեք մի ճառագայթ՝ սկիզբը նշելով O տառով։ Նրա վրա նշեք A և B կետերը այնպես, որ A կետը գտնվի O և B կետերի միջև։ Ո՞րն է սկիզբը, և ո՞ր կետն է մնում ճառագայթի վրա։
Սկիզբը O-ն է, A և B կետերը մնում են ճառագայթի վրա։

4.Ուղղի վրա նշված է C կետը։ Գծեք այն երկու ճառագայթները, որոնք սկիզբ են առնում C կետից և ուղղված են հակառակ կողմեր։

5. Գծեք ուղիղ, որը C կետում հատվում է մեկ այլ ուղղի հետ։ Քանի՞ ճառագայթ է սկիզբ առնում C կետից


5.Տարեք ուղիղ, այն նշանակեք f տառով, նշեք այդ ուղղի վրա գտնվող A և B կետեր և նրա վրա չգտնվող P, Q և R կետեր:

6. Տարեք f ուղիղ և նրա վրա նշեք A և B կետեր: Նշեք՝
ա) AB հատվածի վրա գտնվող M և N կե տեր,
բ) f  ուղղի վրա գտնվող, բայց AB հատվածի վրա չգտնվող P և Q կետերը,
գ) f ուղղի վրա չգտնվող R և S կետերը:


7.Տարեք ուղիղ և նրա վրա նշեք երեք կետ: Քանի՞ հատված է ստացվում ուղղի վրա:


8. Գծեք ընդհանուր սկիզբ ունեցող երեք ճառագայթ՝ h, k, l:

9. A, B, C կետերը նշված հերթականությամբ դասավորված են միևնույն ուղղի վրա: Հայտնի է, որ AB = 28սմ, BC = 30մմ: Գտեք AC հատվածի երկարությունը։


10. C կետը 64սմ երկարությամբ  AB հատվածի վրա նշված է այնպես, որ  AB հատվածը  տրոհում է երկու հավասար հատվածների։  M կետը АC հատվածի վրա  նշված է այնպես, որ   АC հատվածը տրոհում է երկու հավասար հատվածների։ Գտեք МB հատվածի երկարությունը։


11. D կետը գտնվում է AB հատվածի վրա, որի երկարությունը 15սմ է: Գտեք AD հատվածի երկարությունը, եթե DA հատվածի երկարությունը չորս անգամ մեծ է DB հատվածի երկարությունից:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE