Պարապմունք 8. երկրաչափություն
Պարապմունք 8.
Թեմա՝ Անկյուն
Սահմանում։Երաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից ելնող երկու ճառագայթից: Տես նկարը՝
 Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ: Նկարում պատկերված է անկյուն՝ O գագաթով և f, g  կողմերով անկյուն։
 
Անկյունը  նշելու համար գոյություն ունի երեք տարբեր գրելաձև․
<О -միայն գագաթն ենք նշում
<fg- երկու ճառագայթներն ենք նշում
<DOF-նշում ենք կողմերի վրա մեկական կետ և գագաթը։ Գագաթի տառը գրվում է մեջտեղում։
Եթե անկյան երկու կողմերը գտնվում են միևնույն ուղղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն: Կարելի է ասել, որ փռված անկյան կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմի շարունակությունն է: Նկարում պատկերված է փռված անկյուն՝ C գագաթով և p, q կողմերով: 
Յուրաքանչյուր անկյուն հարթությունը տրոհում է երկու մասի: Եթե անկյունը փռված չէ, ապա հարթության տրոհած մասերից մեկը կոչվում է այդ անկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ:
եթե անկյունը փռված է: Այս դեպքում  ներքին տիրույթ է համարվում հարթության տրոհված մասերից որևէ մեկը:
Առաջադրանքներ։
1.Ո՞ր երկրաչափական պատկերն է կոչվում անկյուն։
2. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ  անկյուն, գրիր անկյան գագաթը, անկյան կողմերը։
3. Ո՞ր անկյունն է կոչվում փռված անկյուն։
4. GEOGEBRA ծրագրով գծիր փռված անկյուն, նշիր անկյան գագաթը։
5. Անկյունը նշելու համար քանի՞ ձև գիտես։
6. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ անկյուն, նշիր անկյունը բոլոր հնարավոր տարբերակներով։
7. GEOGEBRA ծրագրով գծիր չփռված անկյուն, նշիր ներքին և արտաքին տիրույթները։
8. GEOGEBRA ծրագրով գծիր Օ գագաթով անկյուն, գագաթը նշիր կարմիրով։
9. GEOGEBRA ծրագրով գծիր А գագաթով անկյուն, կողմերը ներկիր գծիր կարմիրով։
10. GEOGEBRA ծրագրով գծիր երեք չփռված անկյուններ և դրանք նշանակիր՝ ∠AOB, ∠hk, ∠ M:
11.GEOGEBRA ծրագրով գծիր երկու փռված անկյուններ, գագաթներic  մեկը գրիր О, մյուսը՝ А։
12. GEOGEBRA ծրագրով գծիր hk չփռված անկյուն: Նշիր երկու կետ այդ անկյան ներսում, երկու կետ անկյունից դուրս և երկու կետ յուրաքանչյուր կողմի վրա:
13. GEOGEBRA ծրագրով գծիր AOB չփռված անկյունը և գծիր  այնպիսի OC ճառագայթ, որն AOB անկյունը տրոհվի երկու անկյունների։
14. GEOGEBRA ծրագրով գծիր փռված անկյուն, հարթությունը քանի՞ մասի տրոհվեց այդ անկյունով։
15.Երկու ուղիղների հատվելու դեպքում քանի՞ չփռված անկյուն է առաջանում։
Комментарии
Отправить комментарий