Նորքարիդարյան հեղափոխությունը և հայ ժողովրդի կազմավորման սկիզբը

 

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Սառցի դարաշրջան
-Երկրի պատմության այն ժամանակաշրջանը, երբ կլիման շատ ցուրտ էր, և մեծ տարածքներ ծածկված էին հաստ սառույցով։ Այդ ժամանակ մարդիկ ապրել են քարանձավներում, զբաղվել որսորդությամբ և հավաքչությամբ։
Նորքարիդարյան հեղափոխություն-Մարդկության պատմության շրջադարձային փուլը (մ.թ.ա. 10-8-րդ հազարամյակներում), երբ մարդիկ սկսեցին անցում կատարել որսորդությունից ու հավաքչությունից դեպի հողագործություն և անասնապահություն։ Սա բերեց գյուղերի առաջացմանը։
Բրոնզի դար-Պատմական ժամանակաշրջան, երբ մարդիկ սովորեցին մշակել մետաղը՝ պղինձ, բրոնզ ու երկաթ։ Այն հնարավորություն տվեց ստեղծելու զենքեր, գործիքներ և զարդեր։ Այս դարը համարվում է քաղաքակրթությունների զարգացման ժամանակ։
Ցեղ-Մարդկանց խումբ, որ միավորված էր ընդհանուր ծագմամբ, լեզվով, կենցաղով և հավատալիքներով։ Ցեղը հասարակության կազմավորման առաջին մեծ միավորներից էր։
Քաղաքակրթություն-
Քարե գործիքներից մինչև մետաղի մշակություն և գյուղատնտեսության զարգացում, այս ամենը դարձան այն հիմքերը, որոնց վրա կանգնեց քաղաքակրթությունը։

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ սկզբում ի հայտ եկավ երկրագործությունը, հետո միայն անասնապահությունը։

Սկզբում մարդիկ նկատեցին, որ գետերի ափերին կամ բնակավայրերի մոտ ընկած հատիկները գարնան գալուն սկսում էին ծլել ու աճել։ Սա սովորեցրեց նրանց հող մշակել և բույսեր աճեցնել։ Իսկ կենդանիների պահելը սկզբում դժվար էր․ դրանք պետք է ընտելացվեին, կեր տրվեր և պաշտպանվեին գիշատիչներից։ Հետևաբար, մարդկանց համար ավելի հեշտ էր առաջինը զբաղվել հողագործությամբ, իսկ հետո միայն աստիճանաբար անցան կենդանիների ընտելացմանը և անասնապահությանը։
բ. Պարզաբանի՛ր։ Ի՞նչ փոփոխություններ եղան անասնապահության և երկրագործության առաջացման արդյունքում:

Մարդիկ սկսեցին ապրել հաստատուն վայրերում՝ այլևս ոչ թե թափառելով որսի հետևից։ Սնունդը դարձավ կայուն։ Աշխատանքի բաժանում առաջացավ․ ոմանք զբաղվում էին հողագործությամբ, ոմանք՝ անասնապահությամբ։ Մարդիկ սկսեցին պատրաստել նոր գործիքներ։ Սկսվեց առաջին արտադրողական տնտեսությունը՝ մարդիկ սկսեցին իրենք արտադրել իրենց սննունդը։
գ. Ցո՛ւյց տուր։ Ի՞նչ կապ կա գյուղատնտեսության և քաղաքների առաջացման միջև:

Գյուղատնտեսությունը ստեղծեց կայուն սննդի աղբյուր, որը հնարավորություն տվեց մարդկանց ապրել մեկ տեղում։ Գյուղերում բնակչությունը շատացավ, սնունդը ավելացավ, և սկսեցին զբաղվել ոչ միայն հողագործությամբ, այլև արհեստներով։ Երբ գյուղերը մեծացան և դարձան տնտեսական ու մշակութային կենտրոններ, դրանք վերածվեցին քաղաքների։ Այսինքն՝ գյուղատնտեսությունը հանդիսացավ քաղաքների առաջացման հիմնական նախապայմանը։

Ա3 | Քննադատական մտածողություն

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞ւ էին վաղ բնակավայրերը գտնվում գետերի մոտ:
    Վաղ բնակավայրերը գտնվում էին գետերի մոտ, որովհետև գետերը ապահովում էին խմելու ջուր, բերրի հող, ձուկ ու այլ սնունդ, կենդանիների ջրատարում և հաղորդակցության հնարավորություն։
  2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հնարավոր դարձավ նեոլիթյան (գյուղատնտեսական) հեղափոխությունը:
    Նեոլիթյան հեղափոխությունը հնարավոր դարձավ, քանի որ մարդիկ սկսեցին հող մշակել, բույսեր ցանել, կենդանիներ ընտելացնել և պատրաստել ավելի լավ գործիքներ, ու անցան հաստատուն կյանքին։
  3. Մեկնաբանի՛ր: Ինչպե՞ս ենք իմանում, որ Հայկական լեռնաշխարհը եղել է երկրագործության և անասնապահության նախահայրենիքիներից մեկը։
    Հայկական լեռնաշխարհը երկրագործության և անասնապահության նախահայրենիքներից է, որովհետև այստեղ հայտնաբերվել են հնագույն գյուղատնտեսական գործիքներ, կավե ամաններ, գյուղական տների ու համայնքների հետքեր և կենդանիների ընտելացման ապացույցներ, օրինակ՝ Արատաշենում, Շենգավիթում և Մեծամորում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE