Մեխանիկական Շարժումը

 Քննարկվող հարցեր՝

1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:  

Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ ժամանակի ընթացքում անվանում են մեխանիկական շարժում։

2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ: Մեքենայի շարժումը, ինքնաթիռի թռիչքը։

3. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4. Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված է գիրք: Որ մարմինների նկատմամբ է գիրքը՝ ա. շարժվում, բ. մնում դադարի վիճակում:

ա) շարժվում է երկաթուղու, կայարանի նկատմամբ, քանի որ գնացքն է շարժվում դրանց նկատմամբ։
բ) մնում է դադարի վիճակում — վագոնի, սեղանի նկատմամբ, քանի որ նրանց հետ միասին է շարժվում։

5. Ի՞նչն են անվանում նյութական կետ:

Մարմինը, որի չափերն ու ձևը տվյալ խնդիրը լուծելիս կարելի է չհաշվի առնել, կոչվում է նյութական կետ։ 6. Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ: Բերել օրինակներ:

Կարելի է՝ եթե մարմնի չափերը չազդեն արդյունքի վրա (օրինակ՝ ինքնաթիռը՝ թռիչքի ժամանակ, Երկիրը՝ Արեգակի շուրջ պտտվելիս)։

Չի կարելի՝ եթե չափերը էական են (օրինակ՝ ավտոմեքենան կայանատեղում շրջելիս, գնդակի պտույտը սեփական առանցքի շուրջ)։

7.Հետևյալ ո՞ր դեպքերում ուսումնասիրվող մարմինը կարելի է համարել նյութական կետ.

    ա) չափագլանով որոշում են պողպատե գնդի ծավալը;

    բ) դիտարկվում է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը; 

   գ) դիտարկվում է Լուսնի պտույտը  Երկրի շուրջը;

   դ) Ինքնաթիռը վայրէջք է կատարում:

8. Կարելի՞ է երկրագունդը համարել նյութական կետ: Կարելի է միայն այն դեպքերում, երբ նրա չափերն աննշան են համեմատած շարժման տարածության հետ (օրինակ՝ Երկրի շարժումը Արեգակի շուրջ)։

9. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ: Շարժման հետագիծը մարմնի կետի անցած գիծն է տարածության մեջ։

10. Բերել ուղղագիծ և կորոգիծ շարժումների օրինակներ: Ուղղագիծ շարժում՝ մեքենայի շարժումը ուղիղ ճանապարհով։
11. Դիտարկել սեղանի վրա գլորվող և գետին ընկնող գնդիկի շարժումը: Գծել նրա շարժման հետագիծը:

Սեղանի վրա գնդիկը շարժվում է ուղղագիծ (հորիզոնական) գծով, իսկ սեղանի եզրից ընկնելուց հետո նրա շարժումը դառնում է կորոգիծ՝ պարաբոլա։

12. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Մարմնի անցած ճանապարհն անվանում են այն հեռավորությունը, որը մարմինը անցնում է իր շարժման ընթացքում։

13. Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը այն գիծն է, որով մարմինը շարժվել է, իսկ անցած ճանապարհը՝ այդ գծի երկարությունն է։

14. Կհանդիպե՞ն արդյոք երկու նյութական կետեր, եթե հայտնի է, որ դրանց հետագծերը հատվում են:

15. Չափեք  ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE