Պարապմունք 13. հանրահաշիվ
Պարապմունք 13.
Թեմա՝ Բազմանդամներ
Սահմանում։
Միանդամների գումարն անվանում են բազմանդամ։
Օրինակ՝
1) аb, bc, cd, 7 միանդամներ են, իսկ նրանց գումարը՝
аb+bc+cd+7 կլինի բազմանդամ, յուրաքանչյուր գումարելիին ասում ենք բազմանդամի անդամներ։
2)3ac+a^2 սա նույնպես բազմանդամի օրինակ է, քանի որ կազմված է միանդամների գումարից։
Որպեսզի բազմանդամը չունենա փակագծեր, ավելի պարզ տեսքով գրելու համար կարելի է ազատվել փակագծերից․
Օրինակ՝
3ac+(-123a^2)=3ac - 123a^2
Ինչպես բազմանդամը գրենք ավելի պարզ տեսքով, երբ այն կազմված է միանդամներից։
Ունենք հետևյալ բազմանդամը
2а+3b+13а
Այս օրիանկում տեսնում ենք կան նման միանդամներ, դրանք են՝
2а, 13a, բազմանդամը ավելի պարզ տեսքով գրելու համար, նման միանդամները իրար միացննենք, կունենանք․
1) 2а+3b+13а
Դեղինով ներկած միանդամները նման են, բազմանդամը կլինի
2а+3b+13а=15а+3b
2) 12а^2+3b+4c- 25a^2
Դեղինով ներկած միանդամները նման են, բազմանդամը կլինի
12а^2+3b+4c-25a^2= -13а^2+3b
Առաջադրանքներ։
1.Գրիր միանդամների հինգ օրինակ։
2. Գրիր նման միանդամների օրինակներ։
3.Ի՞նչն են անվանում բազմանդամ, գրիր բազմանդամի օրինակ։
4. Ի՞նչն են անվանում բազմանդամի անդամներ, օրինակով ցույց տուր։
5. Բազմանդամը, երբ կազմված է նման միանդամներից, ինչպե՞ս են պարզեցնում, ցույց տուր օրինակով։
7. Գրիր որևէ բազմանդամ, նշիր նրա անդամները։
8. Պարզեցրու բազմանդամը, տես առաջին օրինակը
ա)2x+3y+12x=15x+3y
բ)a+3a+4a+5a+6b
գ)7a-3a-a+12abc
դ)ab+c+17ab+17c
ե)a^2+10a^2+40a^2-1
զ)100a^2+200a^2-299a^2+341ab^2c^4
9. Պարզեցրու բազմանդամը․
ա) 2a + 5b + 7a=9a+5b
բ) 2x + 3y + 10x
գ) 7a + b + 3a + b
դ) a + 7b + b + 2a
ե) 2x + y + 3x + y + 4x
զ) a + 2x + 5x + 2a + 9x
10.Պարզեցրու բազմանդամը
ա) 12a + 5b − 4a=8а+5b
բ) 19x − 24y + x
գ) 17x − 4y + 5x + 4y
դ) 5a − 2y + 4a + 2y
ե) 40x + 15y − 40x − 16y
զ) 9a − 3b + 5a − 7b − 8a
11. Լրացուցիչ։ Լրացրու խնդիրները։
Комментарии
Отправить комментарий