Նոյեմբերի 15-25. պատմություն

Վանի թագավորության սոցիալտնտեսական և մշակութային կյանքը /էջ , 45- 50պատմել/

Գրավոր պատասխանել հարցերին.
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Խալդի – Ուրարտուի զորության աստված
Թեյշեբա – Ուրարտուի պատերազմների աստված
Շիվինի – Արեգակի և լույսի աստված
Բազմաստվածություն – Աստվածների շատությամբ կրոն
Սոցիալական խմբեր – Ընտանիք, դաս, պաշտոն
Հարեմ – Թագավորի կանանց հատված
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը վերածել տարածաշրջանի ուժեղագույն պետության։

Արգիշտի I և Սարդուրի II արքաները Վանի թագավորությունը դարձրին ուժեղ պետություն: Նրանք ունեին լավ կազմակերպված և հզոր բանակ, որը պաշտպանեց երկիրը և նվաճեց նոր տարածքներ: Արքաները հիմնեցին նոր քաղաքներ և ամրացրին հզոր ամրոցներ: Նրանք կառուցեցին ջրատարներ և ոռոգման համակարգեր, ինչը օգնել է գյուղատնտեսությանը և բնակչությանը: Ուրարտուները կարճ ժամանակում դարձան տարածաշրջանի ամենահզոր պետությունը:
բ. Բացատրի՛ր: Ո ՞րն էր արքաների (կառավարիչների) շահը, երբ պնդում էին, որ իրենց ընտրում են աստվածները։

Արքաները ասում էին, որ իրենց ընտրում են աստվածները, որպեսզի ունենան մեծ իշխանություն և հեղինակություն: Եթե ժողովուրդը հավատում էր, որ արքան աստվածների կողմից ընտրված է, նա ավելի հեշտ էր վերահսկում բնակչությանը և ընդունվում որպես անկասկած առաջնորդ: Դա նաև օգնում էր զորք հավաքել և պատերազմների ժամանակ համախմբել բանակը: Կարևոր էր նաև, որ արքան ապահովեր իր որոշումների ընդունումը՝ թե արդարադատության, թե հարկերի հարցերում: Այսպես արքաները մեծացնում էին իր իշխանությունը և պետության ուժը՝ այն ներկայացնելով որպես աստվածների կամքով իրականացվող գործ:
գ. Պարզաբանի՛ր։ Ինչո՞ւ էին առավել կարևոր պաշտոնյաներ համարվում փոխարքաները (մարզերի կառավարիչները) և քրմերը:
Փոխարքաները (մարզերի կառավարիչները) կարևոր էին, որովհետև նրանք ղեկավարում էին երկրի տարբեր մասերը, հավաքում հարկերը և ապահովում օրենքների պահպանումը: Նրանք արքաների աջ ձեռքն էին՝ երկիրը վերահսկելու և խաղաղությունը պահպանելու գործում: Քրմերը կարևոր էին, որովհետև նրանք կապված էին աստվածների հետ և ղեկավարում կրոնական ծեսերը: Քրմերը օգնում էին արքաներին՝ ժողովրդի հավատարմությունն ու հնազանդությունը ապահովելու գործում:
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ընդհանրացրո՛ւ։ Ինչի՞ց ենք իմանում մաթեմատիկայի բնագավառում Վանի թագավորության
առաջադիմության մասին։

Մենք գիտենք, որ Վանի թագավորությունում լավ գիտեին մաթեմատիկա, որովհետև նրանք կառուցել են համակարգված քաղաքներ, ամրոցներ, ջրատարներ և ոռոգման համակարգեր: Դա ցույց է տալիս, որ նրանք կարողացել են ճիշտ չափել, հաշվարկել և պլանավորել: Նրանց արձանագրություններում էլ կան նշաններ, որոնք խոսում են հաշվարկների մասին: Այս ամենը ցույց է տալիս, որ Վանի մարդիկ մաթեմատիկայում առաջադիմել էին:
2. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ եք կարծում, թագավորության տնտեսական խնդիրների լուծման մեջ ի՞նչ նշանակություն ունեցավ հիմնական առևտրային ուղիների վերահսկումը։
Թագավորությունը վերահսկում էր հիմնական առևտրային ուղիները, և դա շատ օգնեց տնտեսությանը: Այն թույլ էր տալիս հավաքել ավելի շատ հարկեր և տարածքում ապահովել առևտրականների անվտանգությունը: Այս գումարներով պետությունը կարող էր պահել բանակը, կառուցել քաղաքներ և ջրատարներ: Ուստի առևտրի վերահսկումը արեց Վանի թագավորությունը ուժեղ և հարուստ:
3. Համակարգի՛ր տեղեկատվությունը: Ստեղծե՛ք աղյուսակ, որը ցույց կտա Վանի թագավորություն ներմուծվող և այնտեղից արտահանվող հիմնական ապրանքները:

Երկիրը— Վանի թագավորություն
Ներմուծում-Լավագույն մետաղներ, զարդեր, արժեքավոր քարեր, թեթև կահույք
Արտահանում-Լեռնային մետաղներ, աղ, կենդանական մաշկեր, թանկարժեք քարեր, զինամթերք

Ա4 | Պատմական նշանակություն
Պատրաստի՛ր Վանի թագավորության սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի մասին պատմող պաստառ՝ ընտրելով քննարկված ոլորտներից մեկը (օր.՝ կրոն, տնտեսություն և այլն)։
Ըստ ձեզ՝ ի՞նչ կարևոր մարդկանց, կրոնական համոզմունքների կամ սոցիալական զարգացումների պետք է ուշադրություն դարձնեն ձեր դասընկերները:

Ամփոփում
Ընտրել ճիշտ պատասխանը.
1. Ինչպե՞ս է ասորեստանյան աղբյուրներում կոչվում Վանի թագավորությունը։

ա) Արմենիա
բ) Բիայնիլի
գ) Ուրարտու
դ) Սոմխեթի

2. Վանի թագավորության արքաներն իրենց երկիրը ինչպե՞ս էին կոչում։
ա) Հայասա
բ) Բիայնիլի
գ) Նաիրի
դ) Մուշկի

3. Վան քաղաքի անվանումը առաջացել է՝
ա) Տուշպա քաղաքի անունից
բ) Արամու թագավորի անունից
գ) Բիայնիլի երկրի անունից
դ) Վանա լճի անունից

4. Ո՞ր լճերի ավազաններն էր ընդգրկում Վանի թագավորությունը։
ա) Վանա, Սևանա, Ծղուկ
բ) Վանա, Ուրմիա, Սևանա
գ) Սևանա, Գոշ, Ուրմիա
դ) Ուրմիա, Կասպից, Սևանա

5. Ինչո՞վ էր առանձնահատուկ երկաթի դարը։
ա) Պղնձի օգտագործման աճով
բ) Ոսկու լայն կիրառմամբ
գ) Գործիքների և զենքերի պատրաստման մեջ երկաթի լայն կիրառմամբ
դ) Առաջին անգամ գրի ստեղծմամբ

6. Ո՞վ կառուցեց նոր մայրաքաղաք Տուշպան Վանա լճի ափին։
ա) Արամու
բ) Իշպուինի
գ) Սարդուրի I
դ) Մենուա

7. Վանի թագավորության առաջին հայտնի թագավորը ո՞վ էր, որի մասին հիշատակվում է Սալմանասար III-ի արձանագրությունում։
ա) Սարդուրի I
բ) Արամու (Արամեն)
գ) Արգիշտի I
դ) Ռուսա I

8. Ինչո՞ւ էին ասորեստանյան թագավորները նվաճողական արշավանքներ կազմակերպում դեպի Նաիրի երկրներ։
ա) Որպեսզի վերահսկեն աղի հանքերը
բ) Որպեսզի տիրանան երկաթի հարուստ հանքավայրերին
գ) Որպեսզի տարածեն իրենց կրոնը
դ) Որպեսզի նոր մայրաքաղաք կառուցեն Վանում

9. Ո՞ր արքաների օրոք իրականացվեցին լայնածավալ վերափոխություններ՝ բանակի, կրոնի և վարչական համակարգի ոլորտներում։
ա) Արամու և Սարդուրի I
բ) Սարդուրի I և Արգիշտի I
գ) Իշպուինի և Մենուա
դ) Սարդուրի II և Ռուսա I

10. Վանի թագավորության ձևավորման կարևո՛ր հետևանքներից մեկն այն էր, որ
ա) Առաջին անգամ ստեղծվեց միասնական հռոմեական պետություն
բ) Հայկական լեռնաշխարհը առաջին անգամ քաղաքականապես միավորվեց
գ) Ասորեստանը գրավեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը
դ) Անձամբ շամիրամը կառուցեց բոլոր ամրոցները

Պատասխանել հարցերին.

1. Ի՞նչ աշխարհագրական տարածքներ էր ընդգրկում Վանի թագավորությունը (լճեր, լեռնաշխարհի որ հատվածներ)։
Վանի թագավորությունը ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի կենտրոնական ու հարավարևելյան հատվածները: Այն ընդգրկում էր Վանա, Սևանա և Ուրմիա լճերի մոտ գտնվող տարածքները, սարերը ու հովիտները:

2. Բացատրի՛ր, թե ինչ է «Երկաթի դար» հասկացությունը և ինչու էր երկաթի լայն կիրառումը այնքան կարևոր Վանի թագավորության համար։
«Երկաթի դար» նշանակում է ժամանակաշրջանը, երբ մարդիկ սկսեցին շատ օգտագործել երկաթ՝ գործիքներ և զենքեր պատրաստելու համար: Վանի թագավորության համար դա կարևոր էր, քանի որ երկաթից պատրաստված զենքերն ամուր էին, իսկ գործիքները օգնում էին հող մշակել ու հանքարդյունաբերություն անել:

3. Ինչո՞ւ էին ասորեստանյան թագավորները ձգտում վերահսկել Նաիրի երկրների երկաթի հանքավայրերը և ինչ հետևանքներ ուներ դա տարածաշրջանի համար։
Ասորեստանցիները ուզում էին ստանալ երկաթ, որպեսզի կարողանան ավելի լավ զենքեր ու գործիքներ պատրաստել: Դա նշանակում էր, որ նրանք ավելի հեշտությամբ կարող էին նվաճել այդ երկրները:

4. Ինչպե՞ս էր երկաթյա զենքերի կիրառումը  նպաստում Վանի թագավորության ռազմական հզորացմանը։
Երկաթյա զենքերը ամուր էին ու հզոր, ուստի Վանի բանակը կարող էր պաշտպանել սահմանները և հաղթել թշնամիներին: Դա երկիրը դարձնում էր ավելի ուժեղ ու անվտանգ:

5. Ո՞վ է Վանի թագավորության առաջին հայտնի արքան, և ինչ աղբյուրում է հիշատակվում նրա անունը ։
Առաջին հայտնի արքան Արամուն (Արամեն) էր: Նրա մասին հիշատակվել է ասորեստանցի թագավոր Սալմանասար III-ի արձանագրություններում:

6. Ինչո՞ւ էր անհրաժեշտ նոր մայրաքաղաք հիմնել Արամուի թագավորանիստ քաղաքի՝ Արզաշքունի ավերումից հետո, և ո՞վ իրականացրեց այդ ծրագիրը։
Արզաշքուն քաղաքը ավերվել էր, ուստի անհրաժեշտ էր նոր մայրաքաղաք, որը կմիավորեր երկիրը և կպաշտպաներ այն: Նոր մայրաքաղաքը՝ Տուշպանը, կառուցեց Սարդուրի I-ը Վանա լճի ափին:

7. Ինչ տնտեսական, ռազմական, կրոնական բարեփոխումներ իրականացրեցին Իշպուինին և Մենուան Վանի թագավորությունում։
Իշպուինին և Մենուան իրականացրին մի շարք բարեփոխումներ։ Նրանք զարգացրին գյուղատնտեսությունը, հանքերն ու առևտրի ուղիները, որպեսզի տնտեսությունը լավ գործի։ Բանակը ամրացրին և արտադրությունը կատարելագործեցին, որպեսզի պաշտպանությունը հզոր լինի։ Կրոնի ոլորտում նրանք հաստատեցին միասնական պաշտամունք՝ Խալդի աստծո երկրպագությունը, ինչը միավորեց բոլոր բնակիչներին։

8. Բացատրի՛ր, թե ինչ նշանակություն ուներ Խալդի աստծո պաշտամունքը և միասնական պետակական կրոնի հաստատումը Վանի թագավորության համար։
Միասնական կրոնը մարդկանց միավորում էր, ու արքան ավելի ուժեղ էր համարվում: Դա օգնում էր պահպանել կարգ ու խաղաղություն:

9. Ներկայացրու՜, թե ինչ միջոցներ էին ձեռնարկում Վանի արքաները պետության սահմանները կայունացնելու և հաղորդակցական ուղիները կազմակերպելու համար։
Արքաները կառուցեցին ամրոցներ, հսկեցին սահմանները, սարքեցին ճանապարհներ ու մաքսատուներ, որպեսզի անվտանգ լինեն և կառավարումն հեշտ լինի:

10. Ինչո՞վ էր պայմանավորված նվաճված ժողովուրդների զանգվածային վերաբնակեցման քաղաքականությունը և ի՞նչ խնդիրներ էր այն լուծում Վանի թագավորության համար։
Նրանք մարդկանց տեղափոխում էին, որպեսզի ավելի լավ վերահսկեն տարածքները, հեռացնեն վտանգավոր մարդկանց և ստանան աշխատող ձեռքեր գյուղատնտեսության ու հանքերի համար:

11. Քանի՞ և ինչպիսի՞ սոցիալական խմբերից էր հիմնականում բաղկացած Վանի թագավորության հասարակությունը, և ո՞րն էր արքայի դիրքը այդ համակարգում։
Հասարակությունը բաժանված էր մի քանի խմբերի։ Արքան ամենավերն էր և ղեկավարում էր բոլորին, վերահսկում բանակն ու կրոնը։ Պաշտոնյաներն ու զինվորները օգնում էին կառավարել երկիրը ու պաշտպանել սահմանները։ Գյուղացիներն ու արհեստավորները աշխատում էին հողում և արտադրված գործիքների ու իրերի վրա։

12. Ինչպե՞ս էր Վանի թագավորությունը օգտվում իր աշխարհագրական դիրքից միջազգային առևտրի կազմակերպման և վերահսկման համար։
Վանի թագավորությունը գտնվում էր կարևոր ճանապարհների վրա: Արքաները վերահսկում էին առևտրի ուղիները, ստանում էին շահույթ և կազմակերպում առևտուր հարևան երկրների հետ:

13. Ի՞նչ պատմական նշանակություն ունի Վանի թագավորության ձևավորումն ու զարգացումը հայ ժողովրդի պետականության և ինքնության պատմության տեսանկյունից։
Վանի թագավորությունը առաջին անգամ միավորեց Հայկական լեռնաշխարհը որպես պետություն: Այն ամրապնդեց ժողովրդի ինքնությունը, մշակույթը և ռազմական ուժը և հիմք դրեց հետագա հայկական պետությունների համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE