Պարապմունք 15. երկրաչափություն

 Պարապմունք 15.


Թեմա՝ Եռանկյուն
Սահմանում։ Եռանկյունը այն երկրաչափական պատկերն է, որն կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից, տես նկարը՝


A, B, C կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ AB, BC, AC հատվածները կոչվում են եռանկյան  կողմեր։
Եռանկյան անկյուններն են՝ <А, <B, <C։

Եռանկյան կարճ նշանակում։
A, B, և C գագաթներով եռանկյունը հաճախ նշանակում են ΔABC։

Սահմանում։ Եռանկյան երեք կողմերի երկարությունների գումարը կոչվում է եռանկյան պարագիծ:

Հարցեր և առաջադրանքներ։
1.Ո՞ր պատկերն է կոչվում եռանկյուն, գրեք սահմանումը։
Եռանկյունը այն երկրաչափական պատկերն է, որն կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից։
2.Եռանկյունը քանի՞ գագաթ, քանի՞ կողմ, քանի՞ անկյուն ունի։
Երեք գագաթ, երեք կողմ, երեք անկյուն։
3.GEOGEBRA ծրագրով գծեք ABC եռանկյուն, նշիր կողմերը, գագաթները, անկյունները։



4.Ի՞նչ է եռանկյան պարագիծը, գրեք սահմանումը։ Եռանկյան պարագիծը եռանկյան երեք կողմերի գումարն է։

5.GEOGEBRA  ծրագրով գծեք ABC եռանկյուն, նշեք կողմերի երկարությունները (թվերը մոտավոր ինքնդ վերցրու), գտեք եռանկյան պարագիծը։
AB-15 BC-7 AC-16 P=15+16+7=38


6.Գտեք ABC եռանկյուն պարագիծը, եթե  AB=10սմ  BC=5սմ AC=13սմ։ P=10+5+13=28

7.Ունենք երկու եռանկյուն՝ ABC և  MNK: Ո՞ր եռանկյան պարագիծն է մեծ և որքանով, եթե AB=12սմ,  BC=7սմ, AC=14սմ, իսկ MN=3սմ,  NK=20սմ, MK=18սմ: P1 = 12+7+14=33 P2 = 2+20+18=40 P2>P1 7-ով

8.Եռանկյան երկու կողմերը հավասար են, իսկ երրորդ կողմը դրանցից մեծ է 7սմ-ով։ Գտեք եռանկյան կողմերը, եթե եռանկյան պարագիծը 52 սմ է։ 52-7=45 45:3=15 15+7=22 15, 15, 22

9.Եռանկյան կողմերը հարաբերում են ինչպես 2:4:5: Գտեք եռանկյան կողմերը, եթե պարագիծը 66սմ է։ 2x+4x+5x=66 11x=66 x=66:11=6 I=2x6=12 II=4x6=24 III=5x6=30

10. Եռանկյան երկու կողմերը հավասար են, իսկ երրորդ կողմը փոքր է դրանցից 2 անգամ։ Գտեք եռանկյան կողմերը, եթե եռանկյան պարագիծը 55դմ է։ III=x I=2x II=2x x+2x+2x=55 5x=55 x=55:5=11 I=11x2=22 II=11x2=22 III=11

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE