Պարապմունք 16. հանրահաշիվ

Պարապմունք 16.
Թեմա՝ Կատարյալ բազմանդամ, բազմանդամի աստիճանը
Սահմանում։ Կասենք, որ բազմանդամն ունի կատարյալ տեսք, եթե նրա բոլոր անդամները գրված են կատարյալ տեսքով և նրանց մեջ չկան նման միանդամներ:
Օրինակ՝
аb+3d+125abcd^2
բազմանդամի բոլոր անդամները գրված են կատարյալ տեսքով։

Կարևոր։ Ցանկացած բազմանդամ կարելի է բերել կատարյալ տեսքի։ Դրա համար անհրաժեշտ է՝
1) նրա յուրաքանչյուր անդամը բերել կատարյալ տեսքի,
2) կատարել նման անդամների միացում։

Սահմանում։ Կատարյալ տեսքի ոչ զրոյական բազմանդամի աստիճան անվանում են նրա մեջ մտնող միանդամների աստիճաններից ամենամեծը։
Օրինակ՝
a^2c^4 − 2b + 7
այս բազմանդամը գրված է կատարյալ տեսքով, նրա աստիճանը 6 է, քանի որ նրա մեջ մտնող միանդամների աստիճաններն են 6, 1 և 0, իսկ դրանցից ամենամեծը 6-ն է։

Հարցեր և առաջադրանքներ։
1.Ի՞նչ է բազմանդամը։ Միանդամների գումարն անվանում են բազմանդամ։ 2.Ո՞րն է միանդամի կատարյալ տեսքը։ Միանդամի կարատյալ տեսքը այն է, երբ թվերը գտնվում են սկզբում իսկ տառերը շարված են այբենական կարգով։
3.Բազմանդամը ե՞րբ է համարվում կատարյալ, գրիր սահմանումը։ Կասենք, որ բազմանդամն ունի կատարյալ տեսք, եթե նրա բոլոր անդամները գրված են կատարյալ տեսքով և նրանց մեջ չկան նման միանդամներ:
4.Գրիր բազմանդամի օրինակ, որը գրված է կատարյալ տեսքով։ 4ab + 3c + 5cd
5.Գրիր բազմանդամի օրինակ, որը գրված չէ կատարյալ տեսքով, այնուհետև բեր կատարյալ տեսքի։ ab + ab8 + dfe = 9ab + def
6.Բոլոր բազմանդամները հնարավո՞ր է բերել կատարյալ տեսքի։ Այո, հնարավոր է։
7.Բազմանդամը կատարյալ տեսքի բերելու համար ի՞նչ քայլեր պետք է կատարել։ Պետք է միանդամները բերել կատարյալ տեսքի և կատարել նման միանդամների միացում։ 8.Ոչ զրոյական բազմանդամի աստիճանը ո՞րն է, ինչպե՞ս են այն հաշվում։
9.Գրիր որևէ ոչ զրոյական բազմանդամ, նշիր աստիճանը։
10.Բազմանդամը բեր կատարյալ տեսքի
2b+3ac -(5a^2+3b) 2x^2+(-x) 6a^3
11.Բազմանդամը պարզեցրու, գրիր բազմանդամի աստիճանը


ա) 6a2
բ) −14x3y

12.Բազմանդամը պարզեցրու, գրիր բազմանդամի աստիճանը

ա) 3m−3n

բ) 2ab−3a2+b
գ) 1
դ) a2+2ab+b2

13.Արտահայտությունը ներկայացրու  քառակուսու տեսքով
ա) 72

բ) 112
գ) (x2)2
դ) (a3)2
ե) (2xy)2
զ) (5mn)2


Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE