Պարապմունք 17. երկրաչափություն
Պարապմունք 17.
1. Եռանկյան ի՞նչ տեսակներ գիտես, թվարկիր։ սուրանկյուն եռանկյուն, բութանկյուն եռանկյուն, ուղղանկյուն եռանկյուն, հավասարասրուն եռանկյուն, հավասարակողմ եռանկյուն։ 2.GEOGEBRA ծրագրով գծիր սուրանկյուն եռանկյուն, ո՞ր անկյուններն են սուր։
3.GEOGEBRA ծրագրով գծիր հավասարակողմ եռանկյուն, նշիր որ կողմերն են հավասար։
4.GEOGEBRA ծրագրով գծիր հավասարասրուն եռանկյուն, նշիր սրունքները, հիմքը։
5.GEOGEBRA ծրագրով գծիր ուղղանկյուն եռանկյուն, նշիր էջերը, ներքնաձիգը։
6.Եռանկյան երկու կողմերի երկարությունները հավասար են, իսկ երրորդ կողմը կարճ է հավասար կողմերից յուրաքանչյուրից։ Ի՞նչ տեսակի եռանկյուն է այն (ըստ կողմերի)։ Սուրասրուն
7.Հավասարասրուն եռանկյան հիմքը 12մմ է։ Նրա սրունքը հիմքից երկար է 4 մմ-ով։ Որքա՞ն է եռանկյան պարագիծը։ 12+4=16 16x2+12=44
8.Եռանկյան կողմերը հարաբերում են, ինչպես 3:4:5։ Ամենակարճ կողմի երկարությունը 9 մետր է։ Հաշվե՛ք եռանկյան պարագիծը:
9.Հավասարասրուն եռանկյան պարագիծը 50 դմ է։ Հիմքը 10 դմ է։ Գտե՛ք եռանկյան սրունքի երկարությունը։
10. Հավասարասրուն եռանկյան հիմքն ու սրունքը միասին ունեն 30 մ երկարություն։ Սրունքը հիմքից երկու անգամ մեծ է։ Գտե՛ք եռանկյան պարագիծը։
11. Եռանկյան մի կողմը 8 սմ է։ Մյուս կողմը այդ կողմից 3 սմ-ով կարճ է, իսկ երրորդ կողմը երկրորդից 2 սմ-ով երկար է։ Որքա՞ն է եռանկյան պարագիծը։
12.Տրված է հավասարակողմ եռանկյուն, որի պարագիծը 6 սմ-ով մեծ է նրա կողմի երկարությունից։ Գտե՛ք եռանկյան պարագիծը։
Комментарии
Отправить комментарий