Գործնական քերականություն

1․ Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր:
Երրորդ, չորրորդ, մրրիկ, կռռալ, ուղղական, ճռռալ, տարր, Աննա, տարրական, սեղաններ
2․ Բառերը ձևաբանորեն վերլուծի՛ր․
գրքեր-գոյական, անշունչ, հասարակ, անորոշ առում, թանձրացական, հոգնակի թիվ, ուղղական
ամենամեծ-որակական ածական, գերադրական
երկարությամբ-գոյական, հասարակ, անշունչ, իր ցույց տվող, եզակի, գործիական
չորրորդ-դասական թվական
մարդիկ-գոյական, հասարակ, շնչավոր, անձ ցույց տվող, հոգնակի թիվ, ուղղական, անորոշ առում
արևադարձային-հարաբերական ածական
ավելի գեղեցիկ-որակական ածական, համեմատական
երկու հազար-քանակական թվական
չորսական-բախշական
խելացի-դրական աստիճան, ածական
ընկերոջ-գոյական, հասարակ, անձ ցույց տվող, շնչավոր, եզակի, սեռական
ոսկյա-հարաբերական ածական
մեկ երկրորդ-կոտորակային թվական
3․ Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, որտեղ լինելու է համերգը:
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և բացվեցին վարագույները:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու այսօր կնվիրեմ:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու ընկերս նեղացել է։
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ չէին նկատել:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ սկյուռը թաքնվել էր:
4․ Կետադրի՛ր․
Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
5․ Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:
Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն: Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել:
ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է։ Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում:
6. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, ով այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:
7․ Հորինի՛ր պատմություն (վերնագիրը՝ քո ընտրությամբ)։
Комментарии
Отправить комментарий