Հարցաթերթիկ
Թեմա․ Հին Հունաստան
Դասարան․ 7-րդ
Անուն, Ազգանուն՝ Եվա Բարսեղյան
Ամսաթիվ 06․11․2025
1.Բացատրիր բառերը./2 միավոր/
Դեմոս — ժողովուրդ
Պոլիս — փոքր քաղաք–պետություններ
Խմբիշխանություն — իշխանություն, որը պատկանում է մի քանի հարուստ մարդկանց։
Ժողովրդավարություն – կառավարման ձև, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Աշխարհաժողով — Աթենքի քաղաքացիական ժողով, որտեղ քննարկվում էին պետական հարցեր։
Օստրակիզմ — օստրակիզմի ժամանակ մարդիկ կավե սալիկների վրա գրում էին իրենց կարծիքով ամենավտանգավոր մարդու անունը և ով հավաքում էր շատ ձայն վտարվում էր երկրից տասը տարով։
Սպարտիատներ — Սպարտայի հարուստ մարդիկ, ովքեր իշխում էին Սպարտան։
Հելոտ — Սպարտայի աղքատ մարդիկ, որոնք աշխատում էին սպարտիատների հողերում։
Ամֆիթատրոն – կիսաշրջանաձև տարացք, որտեղ անցկացվում էին ներկայացումներ։
Օլիմպիական խաղեր — հունաստանում Զևսի պատվին անցկացվող մրցումներ։
Հելլենականություն — հունական մշակույթի և լեզվի տարածում այլ ժողովուրդների մեջ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների արդյունքում։
2.Ընտրիր ճիշտ պատասխանը (1 միավոր)
1 Հին Հունաստանը գտնվում էր
ա) Միջագետքում
բ) Միջերկրական ծովի ափին
գ) Հիմալայից արևելք
2. Հին հունական քաղաք-պետությունը կոչվում էր
ա) Նոմ
բ) Պոլիս
գ) Քաղաքապետություն
3. Աթենքում պետական կառավարման ձևը եղել է
ա) Թագավորություն
բ) Դեմոկրատիա
գ) Տիրանիա
4. Սպարտայի հասարակության հիմքում եղել է
ա) Խիստ ռազմական դաստիարակությունը
բ) Առևտրական տնտեսությունը
գ) Գրականության զարգացումը
5. Աթենքի առավել հայտնի առաջնորդներից մեկն էր
ա) Պերիկլես
բ) Դարեհ I
գ) Ալեքսանդր Մակեդոնացի
3. Լրացրու բաց թողած բառը (1 միավոր)
1. Աթենքում քաղաքական ժողովը կոչվում էր Աշխատաժողով։
2. Հույներն իրենց գլխավոր աստված համարում էին Զևսին։
3. Պլատոնն ու Արիստոտելը հայտնի են որպես Փիլիսոփաներ։
4. Հույների կարևորագույն մրցույթները կոչվում էին Օլիմպիական խաղեր։
5. Սպարտայում իշխող դասը կոչվում էր Սպարտիատներ։
4. Պատասխանիր կարճ (2-3 նախադասություն) (2 միավոր)
1. Ի՞նչ հիմնական տարբերություններ կային Աթենքի և Սպարտայի հասարակական կառուցվածքների միջև։
Աթենքում հասարակությունը հիմնված էր ժողովրդավարության վրա։ Սպարտայում իշխում էր ռազմական կարգապահությունը և խիստ հիերարխիան։
2. Ինչպե՞ս էին Հունաստանի աշխարհագրական պայմանները ազդում բնակչության զբաղմունքի վրա։
Հունաստանի լեռնային աշխարհագրությունը սահմանափակում էր երկրագործությունը ուստի հույները զբաղվում էին առևտրով, նավագնացությամբ և ձկնորսությամբ
5. Պատասխանիր հարցերին (5 միավոր)
1. Պետական կառավարման համակարգում ի՞նչ փոփոխություններ կատարեց Պերիկլեսը: Գնահատի՛ր Պերիկլեսի գործունեությունը:
Պերիկլեսի օրոք Աթենքը դարձավ հզոր և զարգացած քաղաք․ քաղաքացիները հավասար էին օրենքի առաջ, անգամ աղքատները մասնակցում էին կառավարմանը։ Քաղաքը դարձավ մշակույթի և գիտության կենտրոն։ Իմ կարծիքով Պերիկլեսի գործունեությունը լավ էր, որովհետև Աթենքում հաստատվեց արդարություն և ժողովրդավարություն։
2. Ինչո՞ւ էր կարևոր դեմոկրատիայի առաջացումը Աթենքում․ նշիր առնվազն 2 պատճառ։
Օրենքի առաջ բոլոր քաղաքացիները դարձան հավասար, և Աթենքում հաստատվեց արդարություն։
Քաղաքացիները սկսեցին մասնակցել երկրի կառավարմանը և ունենալ ձայն որոշումների մեջ։
3. Ինչպե՞ս են հին հունական գիտությունը և մշակույթը ազդել ժամանակակից աշխարհի վրա։
Հին հունական գիտությունն ու մշակույթը հիմք են դրել ժամանակակից գիտության, արվեստի ու ճարտարապետության զարգացմանը և ազդեցություն են ունեցել դեմոկրատիայի ու օրենքների ձևավորման վրա։
4. Նկարագրի՛ր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների երկու հետևանք (բարենպաստ կամ բացասական)
Բարենպաստ․ Նա տարածեց հունական մշակույթը տարբեր երկրներում՝ ստեղծելով հելլենիստական մշակույթ։
Բացասական․ Նվաճված ժողովուրդները կորցրեցին իրենց անկախությունը և ենթարկվեցին մակեդոնացիներին։
5. Հին Հունաստանը չնայած մարդկային և նյութական սահմանափակ հնարավորություններ ուներ, սակայն մեծ է նրա ավանդը համաշխարհային պատմության մեջ: Փորձի՛ր հիմնավորել հետևյալ գնահատականը. «Հին Հունաստանից է սկսվում արդի Եվրոպան»:
Արդի Եվրոպան սկսվում է Հին Հունաստանից, քանի որ այնտեղ ծնվեցին ժողովրդավարությունը, գիտությունը, փիլիսոփայությունը և արվեստը, որոնք դարձան եվրոպական մշակույթի հիմքը։
6. Ալեքսանդր Մակեդոնացին համաշխարհային պատմության մեծագույն դեմքերից է: Գնահատի՛ր նրա գործունեությունը իր ժամանակաշրջանի և այսօրվա տեսանկյունից:
Ալեքսանդր Մակեդոնացին իր ժամանակում հզոր կայսրություն ստեղծեց և տարածեց հունական մշակույթը։ Նա նպաստեց գիտության ու արվեստի զարգացմանը, բայց նաև նվաճումները սահմանափակեցին որոշ ժողովուրդների անկախությունը։
7. Ե՞րբ և ի՞նչ պատճառներով անկում ապրեց ժողովրդավարությունը Աթենքում: Ինչի՞ հանգեցրեց դա: Չէ՞ր կարող արդյոք ամբոխավարությունն ապահովել Աթենքի հետագա զարգացումը:
Ժողովրդավարությունը Աթենքում անկում ապրեց մ.թ.ա. IV դարում՝ Պելոպոնեսյան պատերազմի, տնտեսական դժվարությունների և ամբոխավարների ազդեցության պատճառով։ Դա հանգեցրեց Աթենքի թուլացման և ազատության կորստին։ Ամբոխավարությունը չկարողացավ ապահովել զարգացումը, որովհետև մարդկանց մանիպուլյացիան փոխարինեց խելամիտ կառավարմանը։
6.Լրացրո՛ւ աղյուսակ՝ ըստ տրված օրինակի. /2միավոր/
| Հունական դիցարան | Ինչի աստվածն է | Հայկական դիցարանի համարժեք աստվածը |
| Ափրոդիտե | Սիրո և գեղեցկության | Աստղիկ |
| Զևս | Երկնքի, ամպրոպի և կայծակի | |
| Հերա | ընտանիքի, մայրության դիցուհի | |
| Ապոլոն | Արեգակի, գուշակության, բժշկության աստվածը | |
| Աթենաս | իմաստության, ճարտարության և արհեստների դիցուհի | |
| Դիոնիսոս | պտղաբերության, գինու և զվարճանքի աստված | |
| Պոսեյդոն | ծովերի և օվկիանոսների տիրակալը, նավագնացների հովանավորը |
7. Ինչն ամենաշատը տպավորվեց Հին Հունաստանն ուսումնասիրելիս:/2 միավոր-5-6 նախադասությամբ ամփոփիր/
Ամենաշատը տպավորվեց Հին Հունաստանի ժողովուրդը և նրանց կյանքը։ Մարդիկ մասնակցում էին կառավարության գործերին և համարձակ մտածողներ էին։ Նրանք ստեղծեցին արվեստ, տաճարներ և գրություններ։ Հունական գիտությունը ու փիլիսոփայությունը մեծ ազդեցություն են ունեցել աշխարհի վրա։ Դա ցույց է տալիս, որ Հին Հունաստանը շատ կարևոր էր։
Ինքդ քեզ գնահատիր.
1.Բացատրիր բառերը./3 միավոր/
2.Ընտրիր ճիշտ պատասխանը (2 միավոր)
3. Լրացրու բաց թողած բառը (1 միավոր)
4. Պատասխանիր կարճ (2-3 նախադասություն) (2 միավոր)
5. Պատասխանիր հարցերին (8 .միավոր)
6.Լրացրո՛ւ աղյուսակ՝ ըստ տրված օրինակի. /2միավոր/
7. Ինչն ամենաշատը տպավորվեց Հին Հունաստանն ուսումնասիրելիս:/2 միավոր-5-6 նախադասությամբ ամփոփիր/
18
Комментарии
Отправить комментарий