Գործնական քերականություն


 
1․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին: Չմոռանաս գրել հոլովը։

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

2․Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները:

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն:

3․ Տրված թվականները խմբավորի՛ր․
Ինը, մեկ երկրորդ, քսան միլիոն, չորսական, հինգերորդ, վեց յոթերորդ, չորրորդ, մեկ-մեկ, տասը հազար, հինգ յոթերորդ, երկուական, երրորդ, հարյուր ութսուներեքերորդ,  քառասուն-քառասուն, վաթսուն,  հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, ութ տասներորդ։

4․ Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

ա.

• Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50․000000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլլիոն քայլ է անում:

• Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 1800 քայլ է անում:
Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական հազար ութհարյուր քայլ է անում:


• Մարդն իր կյանքի 80 տարիներից 15 ծախսում է խոսակցությունների, 7 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 120 տոննա ուտելիք է օգտագործում:
Մարդն իր կյանքի ութսուն տարիներից տասնհինգ ծախսում է խոսակցությունների, յոթ տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուրքսան տոննա ուտելիք է օգտագործում:

• Կյանքի 1/3 քնած է անցկացնում:
Կյանքի մեկ երրորդ մասը քնած է անցկացնում:

բ.

• Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:
Կալիֆոռնիացի քառասուն-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ ինսնունինը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:

• Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր:
Ճանապարհի երկարությունը չորս հազար իննհարյուրչորս կիլոմետր էր:

• 2 օրում անցնում էր միջին հաշվով 100 կիլոմետր:
Երկու օրում անցնում էր միջին հաշվով հարյուր կիլոմետր:

5․ Ա խմբի թվականները միացրո՛ւ Բ խմբի բաղադրիչների հետ և ստացիր նոր բառեր։

Ա․ Մեկ, քառասուն, տասը, տասնյոթ, ինը, հինք, քսան, երեք, վաթսունչորս

Բ․ Գլխանի, րորդ, ամյակ, յակ, ակի, երորդ

6․ Համացանցի օգնությամբ փորձի՛ր պարզել, թե թվականը քանի տեսակ ունի

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE