Պարապմունք 21. հանրահաշիվ

Պարապմունք 21.
Թեմա՝ Բազմանդամների արտադրյալը.

Հարց է առաջանում, ինչպե՞ս բազմապատկել երկու բամանդամներ։

Երկու բազմանդամներ բազմապատկելու համար պետք է մի բազմանդամի յուրաքանչյուր անդամը  բազմապատկել մյուս բազմանդամի բոլոր անդամներով և ստացված արտադրյալները գումարել:
Տես ստորև օրինակները․

1. Վերցնենք երկու բազմանդամներ՝  a+b, c+d
փորձենք բազմապատկել

(a+b) ⋅ (c+d)=a⋅c + a⋅d + b⋅c + b⋅d

2. Վերցնենք երկու բազմանդամներ՝  3a+b և c+2d
փորձենք բազմապատկել

(3a+b) ⋅ (c+2d)= 3a⋅c + 3a⋅2d + b⋅c + b⋅2d=3ac+6ad+bc+2bd

3. Վերցնենք երկու բազմանդամներ a+b,   c-d
փորձենք բազմապատկել

(a+b) ⋅ (c-d)=a⋅c - a⋅d  + b⋅c - b⋅d 


Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ է բազմանդամը։ Բազմանդամը միանդամների գումարն է։
2. Բեր բազմանդամի օրինակներ։ 4a+a ab+cd
3. Ինչպե՞ս են բազմապատկում երկու բազմանդամներ, օրինակով ցույց տուր։
4. Բազմապատկեք բազմանամները, կատարեք նման անդամների միացում․
ա)(а+b)(c+d)
բ)(x+y)(x-y)

5. Բազմապատկեք բազմանդամները, կատարեք նման անդամների միացում․
ա) (5m+7n)(2n+4m)
բ) (12a+b)(3a+5b)
գ) (2x-3y)(2x+3y)
դ) (a-y)(b+x)


6. Կատարեք նման անդմաների միացում․
ա)3ab+2ab+a+9a
բ)3a+2b+4a+6b
գ)15abc+10ab+4a+30abc+20ab+2a
դ)5a-4b+7a-2b


7. Բազմապատկեք բազմանդամները, կատարեք նման անդամների միացում․

ա) (15a-n)(2a-m)
բ) (12a+3b)(a+b)
գ) (2x+13y)(2x-13y)
դ) (4a-4y)(2y+2a)

8. Բացեք փակագծերը, կատարեք նման անդամների միացում․
ա)5(а+b)
բ)15a(аbc+bc-2a)
գ)5a(а^2b^3c^4-2a^10)
դ)(x+y-z-x^2)x^6

Լրացուցիչ։
9.Խնդիր օլիմպիադայից։
Եթե երկնիշ թվի թվանշանների տեղերը փոխենք, ապա թիվը կմեծանա 72-ով։ Գտնել այդ թվի թվանշանների գումարը։
10. Ովքեր դեռ չեն մասնակցել ֆլեշմոբին, կցում եմ խնդիրների հղումը:
 

Комментарии

Популярные сообщения из этого блога

QR CODE

QR փազլ