Պարապմունք 21. երկրաչափություն
Պարապմունք 21.
Թեմա՝ Եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը։Պատկերացրու, որ ունես երկու եռանկյուն։
Երկուսի մեջ էլ չափել ես բոլոր կողմերը և մեկ կողմի երկարությունը համընկել է, այդ կողմին առընթեր (հենված ) 2 անկյունների աստիճանային չափերը էլի համընկել են։ Եթե այս երեք տվյալները նույնն են երկու եռանկյուններում, ապա այդ երկու եռանկյունները հավասար են։
Եռանկյունների հավասարության երկրորդ հայտնաիշը։ Սովորել անգիր։
Թեորեմ։
Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:
AB=A1B1
<A=<A1
<C=<C1
հետևաբար այդ երկու եռանկյունները հավասար են։
1. Եռանկյունը ամենաշատը քանի՞ ուղիղ անկյուն կարող է ունենալ։ Մեկ
2. Եռանկյունը ամենաշատը քանի՞ բութ անկյուն կարող է ունենալ։ Մեկ
3. Եռանկյունը ամենաշտը քանի՞ սուր անկյուն կարող է ունենալ։ Երեք
4. Գրիր եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը, բացատրիր գծագրով։ Եթե եռանկյան երկու կողմերը ոը բևաբց կազմվախ անկյունը հավասար է մյուս Եռանկյան
5.Գրիր եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը, բացատրիր գծագրով։ Եթե եռանկյան մեկ կողմը ու նրա կազմած երկու անկյունները հավասար են մյուս եռանկյան մեկ կողմին ու կազմված երկու անկյուններին ուրեմն եռակյունները իրար հավասար են։
6. Նայելով նկարի տվյալները, ապացուցիր, որ եռանկյուններ ABC, ACD-ն հավասար են։
7. Նայելով նկարի տվյալները, ապացուցիր, որ եռանկյուններ ABC, ACD-ն հավասար են։
8. ABC եռանկյան մեջ AB = 10սմ, < A = 40 աստիճան, < B = 84 աստիճան, իսկ MNK եռանկյան մեջ MN = 10 սմ, <M = 40աստիճան,
<K = 84աստիճան։ Ապացուցեք, որ եռանկյուններ ABC և MNK հավասար են։
9. Տրված АB և CD հատվածները հատվոմ են O կետում, O կետը AB հատվածի միջնակետն է՝ AO=OB, <OAD=<OBC։ Ապացուցել, որ եռանկյուններ AOD և BOC հավասար են։ Գտեք CD-ն, եթե CO=8, DO=12։
10. Եռանկյան պարագիծը 60սմ է։ Գտեք եռանկյան բոլոր կողմերը, եթե հայտնի է, որ նրա մի կողմը երկու անգամ փոքր է մյուս երկու կողմերից։
Комментарии
Отправить комментарий