Պարապմունք 22․ Երկրաչափություն
Պարապմունք 22.
Թեմա՝ Ուղղին ուղղահայաց
Դիտարկենք a ուղիղը և նրա վրա չգտնվող A կետը, տես նկարը: A կետը և a ուղղի H կետը միացնենք հատվածով: Եթե a ուղիղը և AH ուղիղը կազմում են 90 աստիճանի անկյուն, այսինքն՝ փոխուղղահայաց են, ապա AH հատվածը կոչվում է A կետից a ուղղին տարված ուղղահայաց: H կետը կոչվում է ուղղահայացի հիմք, տես նկարը։
Կարճ գրում ենք այսպես՝ AH_|_a:
Թեորեմ: Ուղղի վրա չգտնվող կետից այդ ուղղին կարելի է տանել ուղղահայաց, ընդ որում՝ միայն մեկը:
Գծագրելիս կետից ուղղին ուղղահայաց տանելու համար հաճախ օգտվում են անկյունաքանոնից։
Հարցեր և առաջադրանքներ
1. GEOGEBRA ծրագրով գծեք a ուղիղ, նշեք որևէ կետ ուղղի վրա, նշեք որևէ կետ ուղղից դուրս։
2. GEOGEBRA ծրագրով գծեք a ուղիղ, նշեք այնպիսի կետ ուղղի վրա, նշեք այնպիսի կետ ուղղից դուրս, որ այդ երկու կետերը միացնող ուղիղը ուղղահայց լինի a-ին։
3. Ի՞նչ եք հասկանում երկու փոխուղղահայաց ուղղիղներ ասելով, բացատրեք։ GEOGEBRA ծրագրով ցույց տվեք գծագիրը։
Երկու ուղիղները կոչվում են փոխուղղահայաց, երբ ամեն անկյունը կազմում է 90o աստիճան։

4. Ի՞նչ է նշանակում կետից ուղղին տարված ուղղահայաց։ GEOGEBRA ծրագրով ցույց տվեք գծագիրը։
5. Ուղղի վրա չգտնվող կետից քանի՞ ուղղահայաց կարելի է տանել, ձևակերպեք թեորեմը։
6. GEOGEBRA ծրագրով գծեք a ուղիղ, այդ ուղղից դուրս նշեք երեք կետ՝ A, B, C: Յուրաքանչյուր կետով տարեք a ուղղին ուղղահայաց։
7. GEOGEBRA ծրագրով գծեք a ուղիղ, այդ ուղղի տարբեր կողմերում նշեք A, B կետերը: Յուրաքանչյուր կետով տարեք a ուղղին ուղղահայաց։
8. A և C կետերը գտնվում են a ուղղի միևնույն կողմում, a ուղղին տարված AB և CD ուղղահայացները հավասար են: Ապացուցեq, որ ABD և CDB եռանկյունները հավասար են:
9. Ո՞ր կետն է B կետից CD ուղղին տարված ուղղահայացի հիմքը։

10. Կրկնողություն։ Ձևակերպեք երկու եռանկյունների հավասարության առաջին, երկրորդ հայտանիշները։
Комментарии
Отправить комментарий