Ուժ
Դաս-12 (Ժամկետը՝ դեկտմբերի 1 - դեկտեմբերի 5).
Թեման՝
§16. Ուժ:
Հարցեր՝
1.Ի՞նչ է բնութագրում ուժը: Ուժը ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը։
2. Ո՞ր ուժն է կոչվում 1 նյուտոն (1Ն): 1Ն ուժը այն ուժն է, որը 1կգ զանգվածով մարմնի վրա ազդելիս արագությունը փոխում է 1վարկյանում 1մ/վ-ով։
3. Ո՞րն է ֆիզիկական մեծություն, որը՝ ֆիզիկական երևույթ՝ Ֆիզիկական մեծություն — ուժը, զանգված Ֆիզիկական երևույթ — փոխազդեցություն, իներցիա
ա/ փոխազդեցություն, բ/ ուժ; գ/ զանգված; դ/ իներցիա:
4.Ինչպիսի՞ մեծություն է ուժը: Ուժը բացի քանակական չափից (մոդուլից), ունի նաև ուղղություն, այսինքն վեկտորական մեծություն է։
5. Նշվաշներից որոնք են վեկտորական մեծություններ՝
ա. արագությունը; բ. զանգվածը; գ. խտությունը; դ. ուժը:
6. Բերել օրինակներ, որոնք ապացուցում են, որ ուժի ազդեցության արդյունքը կախված է նրա ուղղությունից։
Եթե գնդակին հարվածենք առաջ, այն կշարժվի առաջ, իսկ եթե նույն ուժով հարվածենք վերև, գնդակը կբարձրանա վերև։
Եթե մատիտը սեղմենք վերից ներքև, այն կմնա տեղում, իսկ հորիզոնական ուժ կիրառելու դեպքում, այն կգլորվի։
Աթոռի նստատեղին ուղղահայաց ուժ կիրառելու դեպքում աթոռը չի շարժվի, բայց հորիզոնական ուժ կիրառելու աթոռը կշարժվի։
7. Բերել օրինակներ, որոնք ապացուում են, որ ուժի ազդեցության արդյունքը կախված է նրա կիրառման կետից:
Աթոռի նստատեղին հորիզոնական ուժ կիրառելիս աթոռը կշարժվի, իսկ հենակին նույն ուժը կիրառելու դեպքում աթոռը կընկնի։
Комментарии
Отправить комментарий