Ծանրության ուժ

 Դաս-13․  (Ժամկետը՝ դեկտեմբերի 08- դեկտեմբերի 12).


§17. Տիեզերական ձգողության ուժ: 

Ծանրության ուժ:

Քննարկվող հարցեր՝

1. Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական ձգողության ուժերով: Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները անկախ իրենց չափերից, փոխազդում տիեզերական ձգողության ուժերով:

2. Ինչի՞ց է կախված տիեզերական ձգողության ուժը:  Տիեզերական ձգողության ուժը կախված է մարինների զանգվածից և նրանց միջև հեռավորությունից։

3. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ: Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

4. Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից: Որքան մեծ է մարմնի զանգվածը այդքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը։

5.Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը: Fծ=mg

6.Ինչու՞ է ջուրը հոսում վրևից ներքև և ոչ թե հակառակը: Քանի որ ծանրության ուժը ուղղված է դեպի ներքև։

7.Զուգահե՞ռ են արդյոք Երևանում և Բեռլինում կախված ուղղալարերը: Ոչ, զուգահեռ չէն քանի որ երկրի մակերևույթը կոր է։ 8. Միևնույն ծանրության ու՞ժն է արդյոք ազդում երկու միատեսակ գնդերի վրա, եթե դրանցից մեկը ջրում է, իսկ մյուսը՝ օդում: Այո, ծանրության ուժը նույնն է անկախ միջավայրից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

QR CODE

QR փազլ