Քիմիա 7․ փետրվարի 16-20
Տարրի զանգվածային բաժին Նախորդ դասից գիտես՝ ինչպես են հաշվում նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը: Այս դասին կծանոթանաս տարրի զանգվածային բաժին հասկացությանը։ Ենթադրենք մարդու քաշը 80,5 կգ է, որից մկանների զանգվածը կազմում է 55,5 կգ, իսկ ոսկրերինը՝ 12 կգ։ Ինչպես որոշենք, թե մարդու քաշի որ մասն է կազմում մկանների զանգվածը, իսկ որը՝ ոսկրերի։ Մկանների և ոսկրերի զանգվածները բաժանենք մարդու ընդհանուր քաշին. Կատարված գործողություններով որոշեցինք մկանների և ոսկրերի զանգվածային բաժինները մարդու ընդհանուր քաշում։ Ո՞րն է տարրի զանգվածային բաժինը: Ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ այն։ Զանգվածային բաժին հասկացությունը կիրառվում է նաև քիմիայում տարբեր հաշվարկներ կատարելիս: Դիտարկենք մեթանի մոլեկուլը, որի քիմիական բանաձևն է CH4: Ինչպես երևում է բանաձևից, մեթանի մոլեկուլը կազմված է ածխածնի մեկ և ջրածնի չորս ատոմներից: Հաշվենք մեթանի հարաբերական մոլեկուլային զանգվածը. Մեթանի մոլեկուլում ածխածին տարրին բաժին է ընկնում 12 զ.ա.մ., իսկ ջրածին տարրին՝ 4 1 = 4 զ.ա.մ.: Որպեսզի որոշենք ածխածին տարրի զանգվ...