Պարապմունք 9. երկրաչափություն

 Պարապմունք 9.

Գործնական աշխատանք
Թեման՝ Եռանկյան կիսրոդը, բարձրությունը, միջնագիծը

1. Geogebra ծրագրով կառուցեք ABC եռանկյուն:
Ծրագրի օգնությամբ նշեք եռանկյան կողմերի միջնակետերը,հետո տարեք  եռանկյան միջնագծերը:

Նշեք եռանկյան միջնագծերի հատման կետը։
Թաքցրեք Geogebra ծրագրի ցանցը, այս դեպքում կողմի միջնակետը ինչպե՞ս կարելի է գտնել։
Շարժեք եռանկյան գագաթներն ու հետևեք կառուցված կետերին, գծած միջնագծերին։ Ի՞նչ եզրակացություն  կարող ես անել։

2. Geogebra ծրագրով կառուցեք ABC եռանկյուն: Ծրագրի օգնությամբ կառուցեք A, B, C անկյունների կիսորդները և նշեք դրանց հատման կետերը եռանկյան կողմերի հետ: Շարժեք եռանկյան գագաթները և հետևեք կիսորդների հատման կետին, առաջացած անկյուններին: Ի՞նչ եզրակացություն  կարող ես անել։
3. Geogebra ծրագրով կառուցեք ABC եռանկյուն: Ծրագրի օգնությամբ կառուցեք եռանկյան բարձրությունները: Շարժեք եռանկյան գագաթներն ու հետևեք բարձրություններին, դրանց դիրքին, հատման կետին։ Ի՞նչ  եզրակացություն կարող ես անել։

4.  Geogebra ծրագրով  գծեք a ուղիղ: Դրա մի կողմում նշեք M և N, իսկ մյուս կողմում՝ C կետը:  Geogebra ծրագրի օգնությամբ այդ կետերից տարեք a ուղղին ուղղահայացներ:

5.Geogebra ծրագրով գծեք ABC եռանկյուն: Ցանցի  օգնությամբ նշեք BC կողմի միջնակետը և տարեք AD միջնագիծը։ Նույն առաջադրանքը լուծիր առանց ցանցի օգնության։

6. ABC եռանկյան կողմերն են՝  AB = 17սմ, BC =16սմ, AC = 10 սմ: Տարված են այդ եռանկյան AD, BE և CF միջնագծերը: Գտեք առաջացած AF, BD և CE հատվածների երկարությունները։ AF=17/2 BD=16 CE=5

7. ABC եռանկյան BC կողմի վրա վերցրած է K կետն այնպես, որ
BK = 6 դմ: Տարված է AD միջնագիծը: Գտեք BC կողմը, եթե KD = 1 դմ: Դիտարկեք բոլոր հնարավոր դեպքերը: 13

8. ABC եռանկյան < A = 60 աստիճան է , <B = 40 աստիճան է,
<C = 80 աստիճան: Տարված են AM, BN և CK կիսորդները: Գտեք BAM, BCK և NBC անկյան չափերը:

9.  Geogebra ծրագրով գծեք ABC սուրանկյուն եռանկյուն: Ծրագրի օգնությամբ տարեք դրա AH բարձրությունը:

10.  Geogebra ծրագրով գծեք C ուղիղ անկյունով ABC եռանկյուն: Տարեք դրա բոլոր բարձրությունները:

11.  Geogebra ծրագրով գծեք որևէ բութանկյուն եռանկյուն և տարեք դրա բոլոր բարձրությունները:

12. Geogebra ծրագրով գծեք ABC եռանկյուն, տարեք  AK բարձրությունը: Ինչպիսի՞ն է AKB անկյունը:

Lրացուցիչ։  Ապացուցեք, որ հավասար եռանկյուններում հավասար կողմերին տարված միջնագծերը հավասար են:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

QR փազլ