Փետրվարի 22-28,առաջադրանք,7-րդ դաս.

Առաջադրանք 1

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ/Էջ 81/

Սովորել եզրույթները

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ժողովուրդների մեծ գաղթ — IV–VII դարերում Հռոմեական կայսրության տարածք ներխուժած ցեղերի տեղաշարժերի ընդհանուր անվանումը:
«Ժողովուրդների ճակատամարտ» — նշանավոր ճակատամարտ, որում հռոմեա–բարբարոսական միացյալ զորքը Կատալաունյան դաշտում պարտության մատնեց հոներին:
82
Վանդալիզմ — կանխամտածված կերպով մշակութային և նյութական արժեքների ոչնչացում։
Ֆրանկական թագավորություն — նախկին Հռոմեական կայսրության պրովինցիա Գալլիայում ֆրանկների ստեղծած պետություն։
Պապական մարզ — Հռոմի պապի աշխարհիկ պետությունը. ստեղծվել է 756 թ.,
գոյատևել է մինչև XIX դարի կեսերը:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Սկանդինավյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հյուսիսում։
Գոթեր, սաքսոններ, լանգոբարդներ, վանդալներ, ֆրանկներ — Հին գերմանական ցեղեր:
Հոներ — Չինաստանից հյուսիս ապրող թյուրքալեզու քոչվոր ցեղեր։
Աթթիլա — հոների առաջնորդ. ստեղծել է հսկայածավալ տերություն, որը նրա
մահից հետո փլուզվել է։
Օդոակր — հռոմեական բանակի վարձկան բարբարոսների առաջնորդը։
Հռոմուլոս Ավգուստուլուս — Արևմտյան հռոմեական կայսրության վերջին կայսրը։
Քլոդվիգ — ֆրանկների նշանավոր առաջնորդ, գահակալել է 486–511 թթ.։
Մայորդոմ — ֆրանկների պետությունում արքայական կալվածքների կառավարիչը։
Պիպին Կարճահասակ — Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը. հեղաշրջման միջոցով մայորդոմից դարձել է թագավոր։
Կարլոս Մեծ — Ֆրանկական թագավորության նշանավոր արքա, գահակալել է
768–814 թթ.։

Պատասխանել հարցերին

1. Որտե՞ղ էին ապրում գերմանական ցեղերը։ Թվարկի՛ր նրանցից մի քանիսին։
Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայի հարավում։
2. Ո՞րն էր նրանց գլխավոր զբաղմունքը։ Օգտվելով
սկզբնաղբյուրից՝ բնութագրի՛ր հին գերմանացիներին։
Երկրագործություն և Ռազմավարություն։

3. Որտե՞ղ էին ապրում գոթերը: Ի՞նչ ցեղային միությունների էին բաժանված նրանք:
Ե՞րբ է սկսվել Ժողովուրդների մեծ գաղթը: Փորձի՛ր ներկայացնել մեծ գաղթի պատճառները:

Գոթերը բաժնվել էին երկու խնբերի՝ Վեստգոթեր և Օստգոթեր։
 IV-VII դարերում սկսվեց Ժողովուրդի մեծ գաղթը։

Վերհիշե՛ք, թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի:
Ովքե՞ր էին սպառնում Հռոմ քաղաքին։
Ի՞նչ է նշանակում վանդալիզմ:

451 թ. ի՞նչ հայտնի ճակատամարտ է տեղի ունեցել:
Իսկ Հայաստանո՞ւմ:

Ի՞նչ պետություն է Քլոդվիգը ստեղծել և որտե՞ղ:

Ինչո՞ւ էին Քլոդվիգի հաջորդներին անվանում «ծույլ թագավորներ»:
Ի՞նչ հանգամանքներում և ե՞րբ է ստեղծվել պապական պետությունը։
Ո՞վ է համարվում Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:

՞րբ է գահակալել Կարլոս Մեծը:
Քարտեզի վրա ցո՛ւյց տուր նրա նվաճած տարածքները:
Ի՞նչ նշանակություն է ունեցել «Կարոլինգյան վերածննդի» մշակույթը:

ՊԱՏՄԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Օգտվելով դասանյութից՝ փորձի՛ր պարզաբանել, թե ինչ նպատակներ էր
հետապնդում Կարլոս Մեծը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Քո կարծիքով մեր օրերում գոյություն ունի՞ «վանդալիզմ» երևույթը: Բե՛ր մի
քանի օրինակ։
2. Ի՞նչ նշանակություն է ունեցել «Ժողովուրդների ճակատամարտը» Եվրոպայի
համար:
3. Ի՞նչ դեր է խաղացել Ժողովուրդների մեծ գաղթը համաշխարհային պատմության մեջ

Առաջադրանք 2

|ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ/էջ 88/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Բյուզանդիա — Հռոմեական կայսրության իրավահաջորդ Արևելյան Հռոմեական կայսրությունը: Գոյություն է ունեցել 395–1453 թթ., անվանումը ստացել է Բյուզանդիոն քաղաքի անունից։
Քաղաքացիական իրավունքի հավաքածու — Հուստինիանոս I–ի հրամանով
հռոմեական կայսրերի հրապարակած օրենքների հիման վրա 534 թ.
կազմված օրենսգիրք։
Լատինական կայսրություն — խաչակիրների կողմից ստեղծված պետություն
Բյուզանդիայի տարածքում։ Գոյություն է ունեցել 1204–1261 թթ.։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հուստինիանոս I — բյուզանդական կայսր, գահակալել է 527–565 թթ., նրան
անվանել են «Վերջին հռոմեացի կայսր»։
Սուրբ Սոֆիայի տաճար — կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարն էր. կառուցումն ավարտվել է 537 թ., համաշխարհային մշակույթի
գլուխգործոցներից է։
Վասիլ I — Հայկական կամ Մակեդոնական հարստության հիմնադիրը, գահակալել է 867–886 թթ.։ Արքայատոհմն իշխել է 867–1056 թթ.։
Կոստանդին VII Ծիրանածին — Հայկական արքայատոհմի նշանավոր կայսր։
Մանազկերտի ճակատամարտ — Բյուզանդիայի ապագայի վրա վճռորոշ
հետևանքներ թողած ճակատամարտ. տեղի է ունեցել 1071 թ. Հայաստանի
տարածքում՝ Մանազկերտ քաղաքի մոտ։
Պեչենեգներ — թյուրքական քոչվոր ցեղեր, ապրում էին Վոլգա և Դոն գետերի
շրջանում։
Էնրիկո Դանդոլո — Վենետիկի հանրապետության կառավարիչ 1192–1204 թթ.,
Լատինական կայսրության հիմնադիրներից

Վերհիշի՛ր, թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի։
Որտեղի՞ց է առաջացել Բյուզանդիա անունը:

Ի՞նչ նշանակություն ուներ Կոստանդնուպոլիս քաղաքը քրիստոնյաների համար։

Փորձի՛ր մեկնաբանել, թե ինչու է Բյուզանդիան համարվում տերություն:
Ովքե՞ր էին ընտրում բյուզանդական կայսրին:

Ո՞վ էր Հուստինիանոսը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում նա:
Ե՞րբ է կազմվել «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:

Հայ նշանավոր ո՞ր ճարտարապետն է վերականգնել Ս. ­Սոֆիայի
տաճարի գմբեթը:

Ի՞նչ տարածքներ նվաճեցին արաբները Բյուզանդիայից:
Ո՞վ էր Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի
հիմնադիրը: Ինչպե՞ս նա հասավ կայսերական աստիճանի:

Ինչո՞վ է հայտնի Կոստանդին VII Ծիրանածին
կայսրը:
Ե՞րբ է բացվել Կոստանդնուպոլսի համալսարանը:

Ովքե՞ր էին թյուրք–սելջուկները և պեչենեգները:
Ե՞րբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը:
Ի՞նչ հետևանքներ ունեցավ այն:

Ե՞րբ է սկսվել խաչակրաց չորրորդ արշավանքը:
Ե՞րբ ստեղծվեց Լատինական կայսրությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1. Հիշի՛ր, թե ինչպես էին անվանում այն պետությունը, որի արքան միաժամանակ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր առաջնորդ էր:
2 Որո՞նք էին կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում:
3. Ի՞նչ տարածքներ նվաճեց Բյուզանդիան Հուստինիանոս I–ի օրոք։
4. Ինչո՞ւ խաչակիրները Երուսաղեմն ազատագրելու փոխարեն գրավեցին Կոստանդնուպոլիսը:
5. Քո կարծիքով ի՞նչ հետևանքներ ունեցավ խաչակրաց IV արշավանքը:
6. Կա՞ արդյոք կապ խաչակրաց արշավանքների և Բյուզանդական կայսրության անկման միջև:
ՊԱՏՄԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Փաստերով հիմնավորի՛ր, որ Հայկական արքայատոհմի օրոք Բյուզանդիան
կրկին հզորացել էր:
2. Ի տարբերություն Արևմտահռոմեական կայսրության՝ Բյուզանդիան գոյություն ունեցավ ևս հազար տարի. ինչո՞ւ դա նրան հաջողվեց:
3. Փորձի՛ր ներկայացնել Բյուզանդական կայսրության անկման պատճառները:
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
1. Քո կարծիքով ինչո՞ւ են Հուստինիանոսին անվանել «վերջին հռոմեացի
կայսր»։
2. Ներկայացնել Հուստինիանոս I–ի պատմական կերպարը: Պատմական ո՞ր
կերպարների հետ կարող ես համեմատել նրան։ Իսկ Թեոդորա կայսրուհո՞ւն։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Հուստինիանոսն իր օրենսգիրքը կազմեց նախկինում ստեղծված օրենքներից,
այլ ոչ թե գրել տվեց նոր օրենքներ։ Գնահատի՛ր նրա այդ մոտեցումը։
2. Գնահատի՛ր Բյուզանդիայի դերը համաշխարհային պատմության մեջ

Առաջադրանք 3

|ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ/էջ 96/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Հին Ռուսիա (Կիևյան Ռուսիա) — արևելյան սլավոնների պետությունը:
«Ռուսսկայա պրավդա» — ռուսական առաջին գրավոր օրենսգիրքը։
Մեծ իշխան — Հին Ռուսիայում պետության ղեկավարը։
Ռուսաստան — XV–XVI դարերում ստեղծված ռուսական պետությունը։
Ցար — Ռուսաստանում 1547–1721 թթ. պետության ղեկավարի տիտղոսը:
Երկրային ժողով — դասային ներկայացուցչական ժողովը Ռուսաստանում:
Դինաստիական ամուսնություն — արքայատոհմերի միջև ամուսնություն, որի
նպատակը պետությունների փոխհարաբերությունների ստեղծումն է։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Արևելյան սլավոններ — Արևելյան Եվրոպայում ապրող սլավոնական ցեղեր։
Պոլյաններ — արևելյան սլավոնների ցեղերից։
Օլեգ — Նովգորոդի իշխան, Կիևյան Ռուսիայի հիմնադիրը։
Վլադիմիր — Մեծ իշխան. գահակալել է 980–1015 թթ.:
Յարոսլավ Իմաստուն — Մեծ իշխան. գահակալել է 1019 –1054 թթ.։
Իվան Ահեղ — Ռուսաստանի առաջին ցարը. գահակալել է 1533–1584 թթ.։
Ռոմանովների արքայատոհմ — իշխել է Ռուսաստանում 1613–1917 թթ.։
Կիև — Հին Ռուսիայի մայրաքաղաք. այժմ՝ Ուկրաինայի մայրաքաղաքը։
Մոսկվա — ռուսական նշանավոր քաղաք, որի շուրջ միավորվեցին ռուսական
հողերը, և առաջացավ Ռուսաստան պետությունը:
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: Մտապատկերում
Պատմական իրադարձությունները հիշելու լավագույն միջոցը դրանց
ժամանակագրական գրառումն է:
1. Նյութն ընթերցելիս լրացրո՛ւ աղյուսակը։ Աղյուսակ 1
Պատասխանել հարցերին

Ո՞րն էր Օլեգի` Կիևը գրավելու պատճառը:
Արդարացնո՞ւմ ես Օլեգի նվաճողական գործողությունը։

Ովքե՞ր էին կառավարում Կիևյան պետությունը:
Իսկ ի՞նչը նպաստեց ռուսական պետության հզորացմանը:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հաստատվելուց
քանի՞ տարի հետո է այն հաստատվել Հին Ռուսիայում:

Փորձի՛ր մտաբերել, թե որն է հայերեն թարգմանված առաջին գիրքը,
և որ թվականներին է այն թարգմանվել: Դրանից մոտավորապես որքա՞ն ժամանակ հետո է այն թարգմանվել ռուսերեն:

Վերհիշի՛ր քեզ հայտնի այլ երկրների օրենսգրքեր:
Պատմական ո՞ր կերպարների հետ կարող ես համեմատել Յարոսլավ Իմաստունին:

Ո՞րն էր Իվան Ահեղի՝ ահաբեկության քաղաքականություն վարելու նպատակը: Ի՞նչ հետևանք ունեցավ այն:
Իսկ ինքը հասա՞վ իր նպատակին:

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ է ցեղային միությունը:
2. Որտեղի՞ց է առաջացել «Ռուսիա» անվանումը:
3. XIV դարում ովքե՞ր սկսեցին կրել Մեծ իշխանի տիտղոսը:
4. Ի՞նչ էր նշանակում «ցար» տիտղոսը: Ովքե՞ր են կրել այդ տիտղոսը:
5. Մեկնաբանի՛ր «Երկրային ժողով» եզրույթը:
6. Մեկնաբանի՛ր «արքայատոհմ» եզրույթը: Բե՛ր արքայատոհմի երկու օրինակ:
7. Քո կարծիքով ինչո՞ւ մոնղոլները կարողացան հեշտությամբ նվաճել Ռուսիան:
8. Ի՞նչը նպաստեց Մոսկվայի դերի ու հեղինակության բարձրացմանը:
9. Համեմատե՛ք ձեր լրացրած աղյուսակ 1–ը և փոխադարձաբար լրացրե՛ք այն:
10. Ըստ ձեր ժամանակագրական գրառման՝ փորձե՛ք.
– գտնել կապեր գրառված դեպքերի միջև,
– ցույց տալ դրանց միջև եղած պատճառահետևանքային կապերը:
11. Ըստ ձեր ժամանակագրական գրառման՝ պատասխանե՛ք հարցերին.
– Ո՞ր թվականներին է կառավարել Մեծ իշխան Յարոսլավը:
– Ե՞րբ է կառավարել Իվան Ահեղը:
– Ե՞րբ է հաստատվել Ռոմանովների արքայատոհմը:

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
1. Օգտվելով դասանյութից, այլ գրականությունից և համացանցի նյութերից՝
ներկայացրե՛ք և գնահատե՛ք Իվան Ահեղի պատմական կերպարը:
2. Ուսումնասիրե՛ք և ներկայացրե՛ք միջնադարյան Ռուսաստանի մշակութային
մի քանի դրվագ:
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Խմբով քննարկե՛ք և պարզաբանե՛ք, թե ինչ նշանակություն ունեցավ քրիստոնեության ընդունումը Կիևյան Ռուսիայի համար: Օգտագործե՛ք Հայաստանի, Բյուզանդիայի և այլ երկրների օրինակը:
2. Ի՞նչ դեր են ունեցել անհատները Ռուսաստանի կազմավորման ու հզորացման գործում: Պատասխանդ հիմնավորելու համար անդրադա՛րձ կատարիր
երկու–երեք անհատների և նրանց կատարած մի քանի կարևոր քայլերին:
3. Որքանո՞վ ես համամիտ Մեծ իշխան Յարոսլավին «Իմաստուն» մականուն
տալուն: Հիմնավորի՛ր պատասխանդ՝ բերելով երկու–երեք փաստարկ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

QR փազլ