Ճախարակ

Դաս 18.  (Փետրվարի 23 -27).

§29. Ճախարակ: (Էլեկտրոնային դասագիրք 1 էջ՝ 96-97)․

 Քննարկվող հարցեր՝

1. Ի՞նչ է ճախարակը:

Ճախարակը փորակ ունեցող փոքրիկ անիվ է գոտեկապի մեջ ամրացված առանցքի շուրջը։

2. Ճախարակի ի՞նչ տեսակներ գիտեք:

Անշարջ ճախարակ, շարժական ճախարակ, բազմաճախարակ

3. Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Որի փորակը չի շարժվում

4. Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Այն ճախարակը, որի փորակը շարժվում է

5. Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակը օգտագործվում է ուժի ուղղությունը փոխելու համար

6. Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախարակը օգտագործվում է՝ բեռ բարձրացնելիս անհրաժեշտ ուժը փոքրացնելու համար։ Այն օգտագործելիս մենք շահում ենք ուժի մեջ 2 անգամ։

7.Ի՞նչ  է  բազմաճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախարակը մի քանի ճախարակ է, որոնք միացրած են բեռ բարձրացնելու համար։ Օգտագործելիս մենք շահում ենք ուժի մեջ՝ ստեղծված ճախարակների քանակով

8. Ցույց տվեք ուժի կիրառման կետը, լծակի հենման կետը և ուժերի բազուկները:

Եթե ճախարակը դիտարկենք որպես լծակ անշարժ ճախարակի դեպքում հենման կետը (O) ճախարակի առանցքն է։ Ուժերի կիրառման կետերը շրջանագծի եզրերն են։ Քանի որ բազուկները հավասար են շառավղին (R), ուժերը հավասար են։ Շարժական ճախարակի դեպքում հենման կետը (O) պարանի և ճախարակի շփման եզրային կետն է։ Բեռի կիրառման կետը կենտրոնն է (բազուկը՝ R), իսկ մեր կիրառած ուժինը՝ հակադիր եզրը (բազուկը՝ 2R): Հենց այստեղից էլ առաջանում է 2 անգամյա շահումը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

QR փազլ