Փետրվարի 11-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:
Առաջադրանք 1
Արտաշեսյան Հայաստանի սոցիալտնտեսական և մշակութային կյանքը
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բուն հելլենիզմ – հելլենիզմի առաջին փուլը Հայաստանում (Ք. ա. III–I դդ.), երբ հունական մշակույթը տարածվում էր, բայց պահպանվում էին տեղական ավանդույթները։
Ուշ հելլենիզմ – հելլենիզմի երկրորդ փուլը (Ք. հ. I–III դդ.), երբ հելլենիստական մշակույթը ավելի խորը ներթափանցեց հասարակական և մշակութային կյանք։
Մեհենական նշանագրեր – նախաքրիստոնեական Հայաստանում գործածված գրանշանների համակարգ, որը հավանաբար օգտագործվում էր կրոնածիսական նպատակներով։
Աշխարհաժողով – տոհմիկ ավագանու ժողով, որը գումարվում էր Նպատ լեռան լանջերին և կարևոր դեր ուներ երկրի քաղաքական կյանքում։
Արտաշատի հրապարակ – մայրաքաղաքի հրապարակ, որտեղ կենտրոնանում էր ծառայողական ավագանու քաղաքական գործունեությունը։
Բդեշխություն – սահմանապահ խոշոր զինվորական շրջան, որի ղեկավարը բդեշխն էր։
Հայոց արքունի պողոտա – Տիգրան Մեծի կառուցած ճանապարհը, որը կապում էր Արտաշատն ու Տիգրանակերտը։
Թատրոն – հելլենիստական քաղաքներում մշակութային կյանքի կենտրոն, որտեղ բեմադրվում էին հունական և հայկական ողբերգություններ։
Վրույր – Արտաշես I-ի որդին, առաջին հայտնի հայ հեղինակներից մեկը, ում Խորենացին անվանել է իմաստուն և բանաստեղծ։
Ամփիկրատես Աթենացի – հույն հռետոր և պատմիչ, որը բնակվել է Տիգրանակերտում և գրել է «Տիգրանի վարքը» աշխատությունը։
Մետրոդորոս Սկեպսացի – հույն փիլիսոփա, ապաստանել է Տիգրան Մեծի արքունիքում։
Տիրան – հայ գիտնական և հռետոր, հելլենիստական կրթություն ստացած, հայտնի էր նաև Հռոմում։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ առանձնահատկություն ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը։ Ինչպիսի՞ փոփոխությունների ենթարկվեցին արվեստի տարբեր ոլորտները։
Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը համադրում էր հունական ազդեցությունները և հայկական ավանդույթները։ Արվեստում, թատրոնում, քանդակագործությունում և գրականությունում տարածվեցին հելլենիստական ձևերն ու ոճերը, բայց պահպանվեցին ազգային առանձնահատկությունները։ Քանդակները դարձան ավելի շարժուն, թատրոնը՝ քաղաքային կյանքի կարևոր մաս, իսկ խեցեգործությունը՝ ավելի զարդարուն։
բ. Հիմնավոր՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված Արտաշեսյան Հայաստանում քրմապետի, հետևաբար նաև քրմական դասի ազդեցության թուլացումը։
Քրմապետի և քրմական դասի ազդեցության թուլացումը պայմանավորված էր արքայական իշխանության և ռազմական համակարգի ուժեղացմամբ։ Տիգրան Մեծի ժամանակ մեծացավ բդեշխների դերը, որոնք ստանձնեցին պետության պաշտպանության և կառավարման կարևոր գործառույթներ։
գ. Բացատրի՛ր։ Ի՞նչ նշանակություն ուներ քաղաքաշինությունը Արտաշեսյան Հայաստանում։
Քաղաքաշինությունը կարևոր դեր ուներ, քանի որ քաղաքները դարձան քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններ։ Արտաշատն ու Տիգրանակերտը նպաստեցին առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս էին Արտաշեսյան արքաներն Աշխարհաժողովի և Արտաշատի հրապարակի միջոցով հավասարակշռում իրենց իշխանությունը։ Արդյո՞ք միշտ էր դա հնարավոր (օրինակներ բեր)։
Արտաշեսյան արքաները Աշխարհաժողովի միջոցով հաշվի էին նստում տոհմիկ ավագանու հետ, իսկ Արտաշատի հրապարակի միջոցով՝ ծառայողական ավագանու։ Այսպես նրանք փորձում էին հավասարակշռել իրենց իշխանությունը։ Սակայն դա միշտ հնարավոր չէր, օրինակ՝ Տիգրան Մեծի օրոք արքայական իշխանությունն այնքան ուժեղ էր, որ ավագանու ազդեցությունը նվազեց։
2. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I-ի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, մինչդեռ Տիգրան Մեծի ժամանակ՝ հունարենը։
Արտաշես I-ի օրոք արամեերենի գերակայությունը պայմանավորված էր Սելևկյան պետությանը հակադրվելու քաղաքականությամբ, մինչդեռ Տիգրան Մեծի ժամանակ հունարենը տարածվեց՝ որպես հելլենիստական աշխարհի ընդհանուր մշակութային լեզու։
3. Վերլուծի՛ր: Ինչպե՞ս կարող էին քաղաքներին արքաների տված արտոնությունները խթանել առևտուրն ու արհեստները։
Քաղաքներին տրված արտոնությունները խթանում էին առևտուրն ու արհեստները, քանի որ ստեղծում էին ինքնավարություն, անվտանգություն և տնտեսական ազատություններ, ինչը գրավում էր վաճառականներին ու արհեստավորներին։
Ա4 | Փաստարկում և հիմնավորում
Պատկերացրո՛ւ, որ դու Արտավազդ II արքան ես և Տիգրանակերտի թատրոնի համար պետք է դրամա գրես ինչ-որ թեմայով՝ նախնիների քաջագործության, հայ-պոնտական կամ հայ-պարթևական հարաբերությունների, աստվածների կյանքի կամ այլ: Ո ՞ր թեմայով կնախընտրեիր գրել և ինչո՞ւ։
Եթե ես լինեի Արտավազդ II արքան, Տիգրանակերտի թատրոնի համար դրամա կգրեի նախնիների քաջագործությունների մասին։ Այդ թեման կնպաստեր հայրենասիրության, ազգային հիշողության և պետական միասնության ամրապնդմանը, ինչպես նաև կհամապատասխաներ հելլենիստական ողբերգության ոգուն։
Առաջադրանք 2
Էսսե-
Комментарии
Отправить комментарий