Պարապմունք 2․ հանրահաշիվ
Թեմա՝ Բազմություն
Հաճախակի կարիք է լինում մի քանի մարդու, որոշ առարկաների, թվերի, կենդանիների վերաբերվել որպես հավաքածու, օրինակ՝ 7-րդ դասարանցի սովորողներ, գրադարանի գրքեր, պարզ թվեր, ֆուտբոլի հաճախող սովորողներ, դպրոցին մոտ ապրող ուսուցիչներ, գիշատիչ թռչուններ, երկնիշ պարզ թվեր և այլն: Այդպիսի խմբերին հաճախ նաև անվանում են բազմություններ: Հավաքածուի անդամները կոչվում Բազմության տարրեր։
Բազմությունը իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է: Բազմությունը մաթեմատիկայի հիմնարար գաղափարներից է և չունի հստակ սահմանում:
Ընդունված է բազմության տարրերը գրել { } փակագծերի մեջ՝ տարրերն իրարից ստորակետով անջատելով:
Բերենք բազմության մի քանի օրինակներ՝
1.{Արագած լեռ, Արայի լեռ, Արտենի լեռ} - Արագածոտնի մարզի 2000 մետրից մեծ բարձրություն ունեցող լեռների բազմություն է:
2.{Արագած լեռ, Բյուրականի աստղադիտարան, Խոր Վիրապ, Գիտության թանգարան} — անցած ամռանը Նարեի այցելած հետաքրքիր վայրերի բազմությունն է:
3. «Իմ մտապահած թիվը 0, 1, 2 թվերից որևէ մեկն է»: Այս դեպքում գործ ունենք բազմության հետ, որի տարրերը թվեր են:
Թվերից բաղկացած բազմություններն անվանում են թվային բազմություններ: {0, 1, 2} բազմության տարրերի քանակը 3 է:
Բազմությունը կարող է ունենալ անվերջ թվով անդամներ, օրինակ՝
{0, 1, 2, ….}:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ նշանների (փակագծերի) մեջ է ընդունված գրել բազմության տարրերը: {}
Ինչպե՞ս են անվանում հավաքածուի անդամներին: Հավաքածուի անդամներին անվանում են տարրեր։
Ինչպե՞ս են անվանում այն բազմությունները, որոնք բաղկացած են միայն թվերից: Թվային բազմություններ։
Կարո՞ղ են արդյոք բազմության մեջ լինել իրար նման (նույնական) առարկաներ, թե՞ տարրերը պետք է լինեն իրարից տարբեր: Բազմության մեջ պետք է լինեն միայն իրարից տարբեր տարրեր։
Ինչո՞վ են իրարից անջատվում բազմության տարրերը փակագծերի ներսում: Ստորակետով
Որքա՞ն է {0, 1, 2, ․․․10} բազմության տարրերի քանակը: 11
Բերեք «բազմության» երեք օրինակ առօրյա կյանքից: {Հեռախոս, համակարգիչ, հեռուստացույց} {սեղան, աթոռ, բազմոց} {ափսե, բաժակ, գդալ, դանակ, պատառաքաղ}
Եթե Սոնան մտապահել է 0, 1 կամ 2 թվերից մեկը, ինչպե՞ս կգրեք այդ հնարավոր թվերի բազմությունը: {0, 1, 2}
Բերեք «երկնիշ պարզ թվերի» բազմության օրինակ և նշեք դրա առնվազն երեք տարր: {11, 13, 17, 47, 53, 73, 79}
Հարցեր անցածից։
21. 2x2x2x2x2=32
3x3x3=27
10x10x10x10=10000
-5 x (-5) = 25
-2/3x(-2/3)x(-2/3)= -8/27
0.1x0.1x0.1x0.1=0.0001
22.
4x4+3x3x3=16+27=43
110+(-1)10=1+1=2
1/23+1/23+1/22=1/8+1/8+1/4=4/8=1/2
42 - 24 = 16 – 16 = 0
43 - 34 = 64 – 81 = -17
-0.13 + (1/10)3 = -0.13 + (0.1)3 = -0.001 + 0.001 = 0
Комментарии
Отправить комментарий