Պարապմունք 5. երկրաչափություն
Պարապմունք 5.
Թեմա՝ Հավասարասրուն եռանկյուն
Սահմանում։ Եռանկյունը, որի երկու կողմերը հավասար են, կոչվում է հավասարասրուն եռանկյուն: Հավասար կողմերը կոչվում են սրունքներ, իսկ երրորդ կողմը՝ հիմք ։
1.Թեորեմ։
Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են։
Հակառակ պնդումը նույնպես ճիշտ է։
2.Թեորեմ։ Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է ու բարձրություն:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն։
Որը ունի երկու սրուն և հիմք։
2.GEOGEBRA ծրագրով նկարի հավասարասրուն եռանկյուն։
4. Հավասարասրուն եռանկյան վերաբերյալ երկու թեորեմները գրիր։ 1.Թեորեմ։
Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են։
Հակառակ պնդումը նույնպես ճիշտ է։
2.Թեորեմ։ Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է ու բարձրություն:
5. Հավասարասրու՞ն է ABC եռանկյունը, եթե AB = 7 սմ,
BC = 4սմ, AC = 7 սմ:
6. Գծեք հավասարասրուն եռանկյուն՝ այնպես, որ այն լինի
ա) սուրանկյուն եռանկյուն
բ) ուղղանկյուն եռանկյուն
գ) բութանկյուն եռանկյուն:
7. Հավասարասրուն եռանկյան սրունքը 10 սմ է, իսկ հիմքը՝ 17 սմ: Գտեք այդ եռանկյան պարագիծը:
8. Հավասարասրուն եռանկյան հիմքը 4 սմ-ով մեծ է սրունքից, իսկ պարագիծը 37 սմ է: Գտեք եռանկյան կողմերը։
9. ABC հավասարակողմ եռանկյունում AB = 15 սմ: Գտեք այդ եռանկյան պարագիծը:
10. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 60 դմ է: Գտեք եռանկյան կողմը:
11. ABC եռանկյունում AB = BC, <A = 40 աստիճան : Գտեք <C-ն:
Комментарии
Отправить комментарий