Գործնական քերականություն
Առաջադրանք 1
Կարդա՛ նախադասությունները և կատարի՛ր առաջադրանքը։
ա) Արևը լուսավորում էր լեռների գագաթները։
բ) Երեխաների երազանքները թաքնված էին նրանց աչքերում։
գ) Գիրքը գիտելիքի աղբյուր է։
- Գտի՛ր բոլոր գոյականները։
արև, լեռների, գագաթ, երեխաների, երազանքներ, աչքերում, գիրքը, գիտելիքի, աղբյուր - Նշի՛ր դրանց տեսակը (հասարակ, հատուկ, վերացական, թանձրացական, անձ ցույց տվող, իր ցույց տվող)։
արև-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող,
լեռների-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող,
գագաթ-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
երեխաների- հասարակ, թանձրացական, անձ ցույց տվող
երազանքներ- հասարակ, վերացական,
աչքերում-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
գիրքը-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
գիտելիքի-հասարակ, վերացական,
աղբյուր-հասարակ, թանձրացական, - Գոյականները դարձրո’ւ հոգնակի:
արևներ, լեռների, գագաթներ, երեխաների, երազանքներ, աչքերում, գրքերը, գիտելիքների, աղբյուրներ - Նշի՛ր գոյականների հոլովը։
արև-ուղղական
լեռների-սեռական
գագաթ-ուղղական
երեխաների-սեռական ,
երազանքները-ուղղական
աչքերում-ներգոյական,
գիրքը-ուղղական,
գիտելիքի-սեռական,
աղբյուր-ուղղական
Առաջադրանք 2
Տրված գոյականների համար գրի՛ր մեկ համապատասխան ածական։ Նշի՛ր ածականի տեսակը։
- Աշուն
անձրևոտ աշուն (հարաբերական) - Քաղաք
մարդաշատ քաղաք (հարաբերական) - Ընկեր
հոգատար ընկեր (որակական)
Առաջադրանք 3
Գտի՛ր թվականները և նշի՛ր դրանց տեսակը։
ա) Դասարանում սովորում է քսան աշակերտ։
Քսան-քանակական
բ) Նա զբաղեցրեց երրորդ տեղը։
երրորդ-դասական
գ) Մկնիկը կերավ պանրի մեկ երկրորդը։
մեկ երկրերդ-կոտորակային
դ) Ընկերներիս երկուական կոնֆետ բաժանեցի։
երկուական-բաշխական
Առաջադրանք 4
Թվերը գրի՛ր տառերով։
ա) 1289-հազար երկու հարյուր ութսունիննը
բ) 25356-քսանհինգ հազար երեք հարյուր հիսունվեց
գ) IV-չորրորդ
դ) 2/3-երկու երրորդ
Առաջադրանք 5
Նշի՛ր դասական թվականը։
ա) քսան
բ) վեց
գ) երկրորդ
դ) հինգ վեցերորդ
Առաջադրանք 6
Կարդա՛ ածականները և նշի՛ր տեսակը (որակական / հարաբերական)։
ա) գեղեցիկ-որակական
բ) մայրական-հարաբերական
դ) ձմեռային-հարաբերական
ե) խելացի-որակական
Առաջադրանք 7
Ո՞ր շարքում են միայն որակական ածականներ։
ա) մեծ, գեղեցիկ, խելացի
բ) աշնանային, դպրոցական, գյուղական
գ) անմիտ, բարձր, կախարդական
Առաջադրանք 8
Կարդա՛ նախադասությունները, գտիր ենթական և ստորոգյալը։
ա) Աշակերտը ուշադիր լսում էր ուսուցչին։
բ) Թռչունները թռչում են երկնքում։
գ) Գիրքը ընկած էր սեղանի վրա։
Առաջադրանք 9
Ո՞ր բառն է ենթակա տվյալ նախադասությունում։
Երեխաները խաղում էին բակում։
ա) խաղում էին
բ) բակում
գ) երեխաները
Առաջադրանք 10
Լրացրո՛ւ նախադասությունները՝ ընտրելով համապատասխան ենթակա կամ ստորոգյալ։
ա) Քույրս սովորում է դպրոցում։
բ) Թռչունները նստած են ծառի վրա։
գ) Աշունը գունավորում է բնությունը։
Комментарии
Отправить комментарий