Մեխանիկական աշխատանք և հզորություն

 Դաս 17.  (Փետրվարի 9-13).

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ: 

ՊԱՐԶ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

§25. Մեխանիկական աշխատանք: 
§26. Հզորություն
(էջ 82- 89):

1.Երբ է ֆիզիկայում օգտագործվում  ՛՛աշխատանք՛՛  հասկացությունը: 
Ի տարբերություն առօրյա կյանքի, ֆիզիկայում աշխատանքի մասին խոսում ենք  միայն այն դեպքում, երբ մարմնի վրա ուժ է ազդումև այդ ուժի ազդեցությամբ մարմինը տեղափոխվում է։
2. Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կատարելու համար:
Մեխանիկական աշխատանքի կատարման համար ահրաժեշտ պայման է միայն ուժի առկայությունը։
3. Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը:
Այն ուղիղ համեմատական է կիրառված ուժի մեծությանը և անցած ճանապարհին։
4. Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
Աշխատանքը (A) հաշվելու համար պետք է ուժը բազմապատկել անցած ճանապարհով.
A = F x s
5. Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:
Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը ՝ ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս։
6. Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:
Հզորությունը սահմանվում է հասկանալու համար, թե որքան արագ է կատարվում աշխատանքը։ Տարբեր մեքենաներ կարող են կատարել նույն աշխատանքը, բայց տարբեր ժամանակահատվածներում։Աշխատանքի միավորը Ջոուլն է (1 Ջ)՝ ի պատիվ Ջեյմս Ջոուլի։
7. Ինչն է կոչվում հզորություն:
Հզորությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է կատարված աշխատանքի հարաբերությանը այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։
8. Ինչպես հաշվել հզորությունը: Որն է հզորության բնաձևը:
Հզորությունը (N) հաշվում ենք աշխատանքը բաժանելով ժամանակի (t) վրա. N =A/t
9. Ինչ միավորով է չափվում հզորությունը միավորների ՄՀ-ում:
ՄՀ-ում հզորության միավորը Վատտն է (1 Վտ)՝ ի պատիվ Ջեյմս Վատտի։ 1Վտ =1Ջ/1վ
10. ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ բաժնից կարդացեք՝ Հզորության ՛՛ձիաուժ՛՛ միավորի մասին: ՛՛Ֆիզիկա 7՛՛ դասագիրք էջ՝ 89: 

    Комментарии

    Популярные сообщения из этого блога

    Առաջադրանք սեպտեմբերի 6-9

    Չորորդ ուսումնական շրջանի 3 շաբաթվա ամփոփում

    Կարինեի պատմությունը