Գործնական քերականություն․ դերանուն
Դերանուն-կարդա՛լ, սովորե՛լ
Առաջադրանքներ
1․Գրել դերանվան յուրաքանչյուր տեսակից մի քանի օրինակ:
Անձնական – Ես, դու, դուք
Ցուցական – Սա, նա, դա
Փոխադարձ – իրար, միմյանց, մեկմեկի
Հարցական – Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞
Հարաբերական – Ով, ինչ, ինչիպիսի
Որոշյալ – ամեն, բոլոր, ողջ
Անորոշ – ուրիշ, որոշ, այլ
Ժխտական – ոչինչ, ոչմեկը, ոչ ոք
2. Առանձնացնե՛լ դերանունները: Որոշել դրանց տեսակը:
Ինչ-որ(հարաբերական) ձայներ են հասնում ականջիս,
Ու ես(անձնական) տարբերել չեմ կարողանում…
Այսքա՜ն շատ թիթեռ չեմ տեսել ես(անձնական) դեռ…
Խարույկի մոտ ոչ ոք(ժխտական) չկար:
Ո՞վ(հարցական) կարող է նրա հետ վիճել:
Իմ(անձնական) սիրտը տիեզերք է:
Դու(անձնական) ինձ(անձնական) չես լսում ձմռան փոթորկում…
Մենք(անձնական) միշտ ենք հպարտանում քեզնով:
Գետի այն(ցուցական) կողմից ձայն էր գալիս. դա թշնամու բանակն էր:
Այստեղ է անցել իմ(անձնական) մանկությունը:
Սա քեզ(անձնական) կօգնի ճիշտ կողմնորոշվել:
Նրանք(անձնական) թշնամաբար էին նայում միմյանց:
Կարոտավառ երազում ենք միշտ իրար(հարաբերական):
Թվում է՝ կյանքում ամե՜նքն են խելոք,
Ամե՜նքն են իրոք ամե՜ն ինչ զգում…
Մի քանի աշակերտ կմասնակցեն ճամփորդությանը:
Խոստանում եմ ոմանց նման իզուր տեղը չխոստանալ…
Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում,
Ինչո՞ւ էր երկար տևում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում…
Այն աղբյուրը, որի մոտ նստել էր հովիվը, ուղեցույց է բոլորի համար:
Խոսքերը, որոնցով կգերես մարդկանց, պետք է լինեն անկեղծ:

Комментарии
Отправить комментарий