Պարապմունք 14. հանրահաշիվ

 


Պարապմունք 14.
Վիճակագրություն և հավանականություն
Թեմա՝ Միջին թվաբանական և լայնք

Պատկերացրեք՝ դուք և ձեր ընկերները կոնֆետներ ունեք։ Մեկն ունի 2-ը, մյուսը՝ 5-ը, իսկ երրորդը՝ 8-ը։ Եթե որոշեք բոլոր կոնֆետները հավաքել մի զամբյուղում և հավասար բաժանել բոլորիդ միջև, ապա յուրաքանչյուրդ կստանաք հենց թվաբանական միջինը։Կանոնը շատ պարզ է
.Թվերի թվաբանական միջինը գտնելու համար պետք է գումարել այդ թվերը և ստացված գումարը բաժանել թվերի քանակի վրա։
Բանաձևը.
Թվաբանական միջին = Թվերի գումարը / Թվերի քանակը

Օրինակ.
Գտնենք 10, 15 և 20 թվերի միջին թվաբանականը։
Գումարում ենք թվերը՝
10 + 15 + 20 = 45
Բաժանում ենք քանակի (3-ի) վրա՝ 45 : 3 = 15
Պատասխան՝ 15:

Կանոնը։ Տվյալների լայնքը գտնելու համար պետք է ամենամեծ թվից հանել ամենափոքր թիվը։
Օրինակ՝ ենթադրենք՝ մեկ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը եղել է հետևյալը.12°C, 15°C, 10°C, 18°C, 22°C
Գտնում ենք ամենամեծ թիվը՝ 22, Գտնում ենք ամենափոքր թիվը՝ 10, Հանում ենք իրարից՝ 22 - 10 = 12
Պատասխան՝ այս տվյալների լայնքը 12 է:

Հարցեր։
1.Ի՞նչ է թվաբանական միջինը։ Թվերի թվաբանական միջինը գտնելու համար պետք է գումարել այդ թվերը և ստացված գումարը բաժանել թվերի քանակի վրա։
2.Ի՞նչ է լայնքը։ Տվյալների լայնքը գտնելու համար պետք է ամենամեծ թվից հանել ամենափոքր թիվը։
3.Հաշվե՛ք թվային տվյալների միջին թվաբանականն ու լայնքը
ա) 1, 3, 3, 5, 7 1+3+3+5+7=19 19:5=3.8 7-1=6
բ) 5, 2, 1, -2, 7, -4 5+2+1+(-2)+7+(-4)=9 9:6=1.5 7-(-4)=11
գ) 4,5,7,5,-8, 45 4+5+7+5+(-8)+45=68 68:6=11.33 45-(-8)=53
դ) 2, 2, 8, 8, 8, 250, -120 2+2+8+8+8+250+(-120)=158 158:7=22.57 250-(-120)=370
ե) 1, 1, 1, 1, 5, 5, -6, -10 1+1+1+1+5+5+(-6)+(-10)=-2 -2:8=0.25 5-(-10)=15
4.Գրանցիր ընտանիքիդ բոլոր անդամների տարիքները. հաշվի՛ր տարիքների միջին թվաբանականը և գտի՛ր տվյալների լայնքը:

5.  էլ․ մատյանի օգնությամբ գտիր առաջին ուսումնական շրջանի համար «հանրահաշիվ» առարկայից գնահատականների միջին թվաբականը։
6.Պարզի՛ր քո 5 ընկերների հասակները (սմ). հաշվի՛ր հասակների միջին թվաբանականը և գտի՛ր ստացված տվյալների լայնքը:
7. Հիշիր  վերջին 5 օրվա քո օրական ծախսած գումարի չափը. հաշվիր ծախսերի միջին թվաբանականը և որոշիր լայնքը:

8. Գրանցի՛ր շաբաթվա 5 օրերի օդի ջերմաստիճանը նույն ժամին. հաշվի՛ր ջերմաստիճանի միջին թվաբանականը և գտի՛ր տատանման լայնքը:

Հարցեր կրկնողության համար
9.Գրեք  արտադրյալի տեսքով․
4+4+4+4+4+4+4+4
2+2+2+2
8+8+8+8+8+8+8+8+8+8
9+9+9

10. Գրեք ցուցչային տեսքով
2x2x2x2x2x2x2x2
5x5x5x5

10x10x10x10x10x10x10

7x7x7x7x7

11. Հաշվեք․
14

24

-34

-(-44)

54

12. Սիրելի սովորող, չմոռանաս մասնակցել մաթեմատիկական ֆլեշմոբին։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Մարտ ամսվա հաշվետվություն․ մայրենի