Մարտի 10-15,առաջադրանք, 7-րդ դաս.

 

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1
Արշակունյաց Հայաստան
Ար­շա­կու­նի­նե­րի հաս­տա­տու­մը Հայոց գա­հի­ն/էջ103/

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:

•Վա­ղա­րշ I Պա­րթև-Պարթևստանի արքա (51-79 թթ.), ով ստեղծեց <<Անդրեփրատյան համադաշնությունը>> և իր եղբորը՝ Տրդատին, նշանակեց Հայոց գահին։
• Տր­դատ I- Հայոց Արշակունի առաջին արքան, ով Հռանդեայի պայմանագրով և Ներոնի ձեռքով թագադրվելով՝ վերականգնեց Հայաստանի անկախությունը։
• Նե­րոն-Հռոմի կայսր (54-68 թթ.), ով պատերազմեց Հայաստանի համար, բայց ի վերջո համաձայնեց փոխզիջման և անձամբ թագադրեց Տրդատին։
• Գնե­ո­ւս Կոր­բու­լոն- Հռոմեական զորավար, ով 58 թ. ներխուժեց Հայաստան, կործանեց Արտաշատը, բայց հետո ստիպված եղավ նահանջել։
• Լու­կի­ո­ւս Պե­տո­ւս — Հռոմեացի զորավար, ով 62 թ. պարտություն կրեց Հռանդեայում և անձնատուր եղավ հայ-պարթևական ուժերին։
• Վա­ղա­րշ I (հայ Ար­շա­կու­նի)- Հայոց արքա (117-140 թթ.), ով աչքի ընկավ շինարարական աշխատանքներով և հիմնեց Վաղարշապատը։
• Վա­ղա­րշ II (հայ Ար­շա­կու­նի)-Հայոց արքա (186-198 թթ.), ում օրոք հռոմեական կայազորը դուրս բերվեց երկրից, և հայոց թագավորությունը հզորացավ։
•Խոս­րով-Վաղարշ II-ի որդին (198-215 թթ.), ում գահակալությամբ Հայաստանում հաստատվեց Արշակունիների ժառանգական իշխանությունը
• Անդ­րեփ­րա­տյան հա­մա­դաշ­նու­թյո­ւն -Պարթևստանի, Ատրպատականի, Ադիաբենեի, Աղվանքի և Մեծ Հայքի պաշտպանական միությունը՝ ընդդեմ Հռոմի։
• Հռան­դե­ա-Վայր, որտեղ 62 թ. հռոմեացիները պարտվեցին և որտեղ 64 թ. կնքվեց նշանավոր հաշտության պայմանագիրը։

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ե ՞րբ կնք­վեց Հռան­դե­այի դաշ­նա­գի­րը և ի՞նչ էր այն են­թադ­րո­ւմ։

Հռանդեայի դաշնագիրը Կնքվել է 64 թվականին։ Այն ենթադրում էր, որ Տրդատը հաստատվում էր Հայոց գահին, սակայն թագը պետք է անձամբ ստանար Հռոմում՝ Ներոն կայսեր ձեռքից։ Հռոմն ու Պարթևստանը ճանաչում էին Հայաստանի անկախությունը։
բ. Բա­ցատ­րի­՛ր։ Ին­չո­՞վ էր կար­ևոր հայ ա­վա­գա­նու կող­մից սո­ցի­ա­լա­կան և իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րի
պահ­պան­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ստա­նձ­նե­լը:
Հայ ավագանու պատասխանատվությունը Արտաշեսյանների անկումից հետո հայ ավագանին մի կողմ դրեց ներքին հակասությունները և միասնաբար ստանձնեց պետականության պահպանումը։ Սա թույլ տվեց երկիրը փրկել սոցիալական փլուզումից և կանխել Հայաստանի վերածումը հռոմեական նահանգի։
գ. Վեր­լու­ծի­՛ր։ Ի՞նչ մի­ջոց­նե­րի էր դի­մո­ւմ Հռո­մը՝ Հայաս­տա­նի դի­մադ­րու­թյո­ւնն ընկ­ճե­լու և իր
գե­րա­կայու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մա­ր։

Հռոմի կիրառած միջոցները Հռոմը փորձում էր ընկճել դիմադրությունը՝ նշանակելով իր դրածո թագավորներին, իջեցնելով Հայաստանի կարգավիճակը և բարձրացնելով հարևան երկրների (Ատրպատական, Վիրք) դերը, ինչպես նաև դիմում էր ուղղակի ռազմական ներխուժումների (Կորբուլոնի և Պետոսի արշավանքները)։

Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճա­նա­չի­՛ր ազ­դե­ցու­թյու­նը։ Ին­չո­՞ւ թե՛ Հռո­մին, թե՛ Պա­րթևս­տա­նին ձե­ռն­տու չէր Հայաս­տա­նո­ւմ
արքայա­կան իշ­խա­նու­թյան փո­խա­նց­ման ժա­ռան­գա­կան կար­գը։

Թե Հռոմին թե Պարթևստանին ձեռնտու չէր ժառանգական կարգը, որովհետև նրանք ուզում էին յուրաքանչյուր նոր արքայի դեպքում միջամտել և ունենալ իրենց կողմնորոշումն ունեցող գահակալ։
2. Ընդ­հան­րաց­րո։ Ինչ­պե­՞ս էր աշ­խա­տո­ւմ «Հ­ռան­դե­այի հա­մա­ձայ­նու­թյու­նը», ե՞րբ է­ին կող­մե­րը խախ­տո­ւմ այն և ե՞րբ կր­կին վե­րա­կա­նգ­նո­ւմ:
Այն աշխատում էր որպես հավասարակշռության մեխանիզմ։ Խախտվում էր, երբ կողմերից մեկը փորձում էր միանձնյա տիրել Հայաստանին և վերականգնվում էր, երբ կողմերը համոզվում էին, որ ուժով հարցը լուծել հնարավոր չէ:
3. Գնա­հա­տի­՛ր։ Ինչ­պե­՞ս հա­ջող­վեց հայոց ա­վա­գա­նո­ւն Հայաս­տա­նո­ւմ վե­րա­կա­նգ­նել
թա­գա­վո­րու­թյու­նը:

 Ավագանին ճիշտ գնահատեց աշխարհաքաղաքական վիճակը, միավորվեց և հենվեց Պարթևական ուժի վրա՝ թույլ չտալով Հռոմին վերացնել հայոց պետականությունը։

Ա4 | Պատ­ճառ և հե­տևա­նք
Պատ­կե­րաց­րո՛ւ, որ դու Տր­դատ I ար­քայի խո­րհր­դա­տո­ւն ես և պե­տք է Տր­դա­տին խոր­հո­ւրդ տաս,
թե ինչ­պես ար­ձա­գան­քի Հռո­մի կայսր Նե­րո­նի ա­ռա­ջար­կի­ն. գնա­՞լ Հռոմ և նրա­նից ստա­նալ թա­գը,
թե՞ մնալ Հայաս­տա­նո­ւմ և շա­րու­նա­կել պայ­քա­րը։ Ինչ­պե­՞ս կհիմ­նա­վո­րես Տր­դա­տի Հռոմ մեկ­նե­լու
անհրաժեշ­տու­թյու­նը։­

Ը­ստ քե­զ՝ ի՞նչ ըն­թա­ցք կա­րող է­ին ու­նե­նալ հայ-հ­ռո­մե­ա­կան հա­րա­բե­րու­թյո­ւն­նե­րը, ե­թե Տր­դատ
ար­քան մեր­ժեր Նե­րո­նի ա­ռա­ջա­րկն ու շա­րու­նա­կեր պա­տե­րազ­մը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Մարտ ամսվա հաշվետվություն․ մայրենի