Փետրվարի 7-11-ը, առաջադրանք, 7-րդ դաս

 Հայ-հռոմեական պատերազմներն ու Տիգրան Մեծի կայսրության փլուզումը/էջ84

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
փոխարքայություն- երկրի մի մաս, որը կառավարում էր թագավորի նշանակած փոխարքան։
արքայական գանձարան- թագավորի և պետության հարստությունների պահոցը։
Լուկիուս Լուկուլլուս- հռոմեացի զորավար, պատերազմել է Հայաստանի դեմ։
Գնեուս Պոմպեուս- հռոմեացի զորավար, պայմանագիր է կնքել Տիգրան Մեծի հետ։
Տիգրան Կրտսեր- Տիգրան Մեծի որդին, ապստամբել է հոր դեմ։
Տիգրանակերտի ճակատամարտ- ճակատամարտ, որտեղ հայերը պարտվեցին հռոմեացիներին։
Արածանիի ճակատամարտ- ճակատամարտ, որտեղ հայերը հաղթեցին հռոմեացիներին։
Արտաշատի դաշնագիր- պայմանագիր Հայաստանի և Հռոմի միջև, որով Հայաստանը պահպանեց իր թագավորությունը։

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու Հանրապետական Հռոմը. մանրամասնել յուրաքանչյուրի համար։

Պարթևական թագավորությունը— Պարթևաստանը Հայաստանի արևելյան հարևանն էր։ Այն ձգտում էր ազդեցություն ունենալ Հայաստանի վրա և երբեմն միջամտում էր գահակալական հարցերին։ Դա վտանգ էր, որովհետև կարող էր Հայաստանը կախված դարձնել իրենից։
Հռոմեական Հանրապետություն— Հռոմը շատ հզոր պետություն էր։ Նա ցանկանում էր ընդարձակել իր տարածքները դեպի արևելք։ Հայաստանը կարևոր դիրք ուներ, և Հռոմը ցանկանում էր այն դարձնել իր դաշնակիցը կամ ենթակա պետությունը։
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞ւ հռոմեացի զորավար Լուկիուս Լուկուլլուսը չշտապեց հարձակվել Հայաստանի վրա, երբ Միհրդատ Եվպատորը, պարտվելով Լուկուլլուսին, փախավ Հայաստան։

Լուկուլլուսը հասկանում էր, որ Հայաստանը հզոր պետություն է և ունի մեծ բանակ։ Նա նաև հոգնած էր երկար պատերազմներից, իսկ իր զինվորները դժգոհ էին։ Այդ պատճառով նա նախ փորձեց ուժերը վերականգնել և հետո միայն հարձակվեց։
գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ինչո՞ւ հայկական զորքերը պարտվեցին Տիգրանակերտի
ճակատամարտում և ինչպե՞ս կարողացան հաղթել Արածանիի ճակատամարտում։

Տիգրանակերտի ճակատամարտ
Հայկական բանակը մեծ էր, բայց լավ կազմակերպված չէր։ Շատ զինվորներ նոր էին հավաքագրված։ Լուկուլլուսի բանակը փոքր էր, բայց կարգապահ և փորձառու։ Այդ պատճառով հայերը պարտվեցին։

Արածանիի ճակատամարտ
Այս ճակատամարտում հայերը ավելի լավ պատրաստված էին։ Նրանք կռվում էին իրենց տարածքում և լավ էին ճանաչում տեղանքը։ Հռոմեական բանակը դժվարությունների հանդիպեց և պարտվեց։
դ. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ հաղթանակած Պոմպեուսը որոշեց պահպանել Մեծ Հայքի թագավորությունը։

Պոմպեուսը հասկանում էր, որ ավելի լավ է Հայաստանը լինի դաշնակից, ոչ թե թշնամի։ Եթե նա վերացներ թագավորությունը, պետք է մեծ բանակ պահեր այստեղ։ Այդ պատճառով նա թույլ տվեց Տիգրան Մեծին մնալ գահին, բայց պայմաններով։

Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք հնարավոր կլիներ խուսափել հռոմեահայկական պատերազմից, եթե Տիգրան Մեծը հռոմեացիներին հանձներ Միհրդատ Եվպատորին, որն իր աներհայրն էր։ Ինքդ ինչպե՞ս կվարվեիր։
Եթե Տիգրան Մեծը հանձներ Միհրդատ Եվպատորին, գուցե պատերազմը չսկսվեր։ Բայց դա կնշանակեր դավաճանել իր դաշնակցին և աներհորը։ Դա կնվազեցներ նրա հեղինակությունը։
Ես երևի կփորձեի բանակցել, որ խուսափեմ մեծ պատերազմից, բայց նաև չկորցնեմ պատիվս։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս Տիգրան Մեծին հաջողվեց համաձայնության գալ Պոմպեուսի հետ և պահպանել թե՛ Մեծ Հայքի թագավորությունը, թե՛ «արքայից արքա» տիտղոսը։
Տիգրան Մեծը հասկացավ, որ Հռոմը շատ հզոր է։ Նա համաձայնվեց հրաժարվել նվաճած տարածքներից, բայց պահպանեց իր հիմնական թագավորությունը։ Նա նաև մեծ գումար վճարեց։ Այդպիսով նա փրկեց պետությունը և պահպանեց «արքայից արքա» տիտղոսը։
3. Գնահատի՛ր։ Որքանո՞վ էր հաջողված կամ ձախողված Արտաշատի դաշնագիրը։
Արտաշատի դաշնագիրը և՛ հաջողված էր, և՛ ոչ։ Այն հաջողված էր, որովհետև Հայաստանը պահպանեց անկախությունը և թագավորությունը չվերացավ։ Բայց նաև ցավալի էր, որովհետև Հայաստանը կորցրեց նվաճած տարածքները և պետք է գումար վճարեր Հռոմին։ Ընդհանուր առմամբ, դա խելացի որոշում էր, որովհետև փրկեց երկիրը մեծ կործանումից։

Ա4 | Պատճառ և հետևանք
Պատկերացրո՛ւ, որ դու Տիգրան Մեծի զորավարներից մեկն ես։ Տիգրանակերտի ճակատամարտին նախապատրաստվելիս ի՞նչ խորհուրդ կտայիր արքային, որ խուսափեիք պարտությունից։
Պատրաստի՛ր պաստառ-քարտեզ, որով կհիմնավորես քո առաջարկը։
Ի՞նչ ես կարծում, պատմությունն ի՞նչ ընթացք կունենար, եթե Տիգրանակերտի ճակատամարտում հայկական զորքերը հաղթանակ տանեին, և Տիգրանակերտը շարունակեր մնալ տերության մայրաքաղաքը։

Արտավազդ II-ը և վերջին Արտաշեսյանները/էջ 89

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր
Արտավազդ II — Տիգրան Մեծի որդի
Մարկուս Կրասսուս — կոնսուլ, Ասորիքի կառավարիչ
Որոդես II — Պարթևների արքա
Մարկուս Անտոնիուս — եռապետներից մեկը
Կլեոպատրա VII — Եգիպտոսի թագուհի
Արտաշես II — Արտավազդ II-ի ավագ որդին
Հրահատ IV — Պարթևների արքա
Տիգրան IV — վերջին Արտաշեսյանը
Էրատո — Տիգրան IV-ի քույրը
կոնսուլ — Հանրապետական Հռոմի ամենաբարձր ընտրովի պաշտոնը
լեգեոն — Հին Հռոմի բանակի հիմնական կազմակերպական միավորը ուշ հանրապետության և կայսրության ժամանակներում
Երկրորդ եռապետություն — պետությում որտեղ կառավարում են 3 հոգի

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված Արտավազդ II արքայի որդեգրած չեզոքության քաղաքականությունը։

Արտավազդ II-ը չեզոքություն էր պահում, որովհետև Հայաստանը գտնվում էր երկու հզոր պետությունների՝ Հռոմի և Պարթևաստանի միջև։
բ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էր պարթևական արշավանքի երթուղու վերաբերյալ Մարկուս Կրասսուսին Արտավազդ II-ի արած առաջարկը օգտակար Հայաստանի համար։ Ինչո՞ւ։
Արտավազդ II-ը առաջարկել էր Կրասսուսին անցնել Հայաստանով, ոչ թե Միջագետքով
գ. Պարզաբանի՛ր։ Ի՞նչ դեր ունեցավ հայ-հռոմեական հարաբերություններում Անտոնիուսի պարթևական արշավանքը, ինչո՞ւ։
Անտոնիոսի արշավանքը ձախողվեց, և նա մեղադրեց Արտավազդ II-ին և նա ձեռփակալվեց։

Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչո՞ւ էր Հռոմը շահագրգիռ պարթևական արշավանքներով։ Ո՞րն էր այդ թագավորությունից եկող վտանգը։

Պարթևաստանը վտանգավոր էր, որովհետև ուներ ուժեղ բանակ։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ հնարավոր չէր Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը շեշտված հակահռոմեական կամ հակապարթևական կեցվածքով վերականգնելը։
Որովհետև Հայաստանը փոքր ուժ ուներ երկու տերությունների համեմատ։
Եթե կտրուկ մի կողմին դեմ դուրս գար մյուսը անմիջապես կհարձակվեր
3. Գնահատի՛ր։ Որո՞նք էին Արտաշեսյան թագավորության անկման ներքին և արտաքին պատճառները։
Ներքին — խաբեություն և գերեվարվել
Արտաքին — Հռոմի և Պարթևաստանի ճնշում և պատերազմներ

Ա4 | Փաստարկում և հիմնավորում
Պատկերացրո՛ւ, որ դու Արտաշես II արքայի խորհրդականն ես, որն արքային պետք է համոզի հրաժարվել շեշտված հակահռոմեական քաղաքականությունից կամ ծայրահեղ պարթևասիրությունից։

Ես նրան կասեի որ երկու պետություններն էլ ուժեղ են և եթե փորձես մեկի հետ մտերմանար իսկ մյուսի հետ պատերազմի ելնել հնարավոր է որ թիկունքից անակնկալ հարձակվել։

Բացատրի՛ր և հիմնավորի՛ր քո դիրքորոշման տնտեսական և ռազմավարական կարևորությունը։
Պետք է ապահովել առևտրական ճանապարհները և լավ մարզվել որ միշտ կարողանան հաղթեն պատերազմում

Ստեղծի՛ր գովազդային պաստառ, որտեղ այդ ամենը ներկայացված կլինի նաև պատկերներով։ Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը ինչպե՞ս կարձագանքեր տոհմիկ ավագանին։ Ինչո՞ւ։

Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ո ՞ր դեպքերի մասին է խոսքը։ Կա՞ն հակասություններ
պատմիչների տեղեկություններում։

Խոսքը Կրասսուսի պարտության և պարթևական արշավանքների մասին է։

2 | Համեմատի՛ր։ Ինչո՞ւ պարթևների Որոդես արքան անձամբ չգլխավորեց Կրասսուսի դեմ ռազմարշավը և նախընտրեց Հայաստանի վրա արշավանքը։
Որովհետև Հայաստանը այդ պահին ավելի թույլ էր և հեշտ էր գրավել

3 | Մեկնաբանի՛ր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ պատերազմող կողմերը Հռոմն ու Պարթևական թագավորությունն էին, բայց հաղթանակի ավետումը տեղի ունեցավ Հայաստանում ՝ թատերական ներկայացման ժամանակ։
Հռոմն ու Պարթևական թագավորությունն էին, բայց հաղթանակի
ավետումը տեղի ունեցավ Հայաստանում ՝ թատերական ներկայացման
ժամանակ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Մարտ ամսվա հաշվետվություն․ մայրենի