Հոդվածոտանիներ՝ընդհանուր բնաութագիրը, կառուցվածք

 Դասարանական աշխատանք․

Հոդվածոտանիների մարմինը բնորոշվում է՝
ա) փափուկ ծածկույթով
բ) հատվածավորված կառուցվածքով
գ) միատարր կառուցվածքով
դ) կեղև չունի

Հոդվածոտանիների արտաքին ծածկույթը կազմված է՝
ա) ոսկրից
բ) խիտ մաշկից
գ) քիտինից
դ) լորձից

Հոդվածոտանիների վերջույթները՝
ա) չկան
բ) չհոդավորված են
գ) հոդավորված են
դ) թևանման են

Հոդվածոտանիների մարմինը սովորաբար բաժանվում է՝
ա) գլխի և պոչի
բ) գլխակրծքի և որովայնի
գ) միայն գլխի
դ) միայն որովայնի

Հոդվածոտանիների շնչառությունը միջատների մոտ կատարվում է՝
ա) թոքերով
բ) մաղձերով
գ) շնչափողերով
դ) մաշկով

Միջատների բազմացումը հիմնականում տեղի է ունենում՝
ա) բողբոջմամբ
բ) սեռական ճանապարհով
գ) մասնատմամբ
դ) վեգետատիվ ճանապարհով

Միջատների զարգացման առաջին փուլը կոչվում է՝
ա) բոժոժ
բ) թրթուր
գ) ձու
դ) հասուն միջատ

Լրիվ կերպարանափոխության փուլերից է՝
ա) բոժոժ
բ) սերմ
գ) պտուղ
դ) արմատ

Լրիվ կերպարանափոխություն ունեցող միջատների զարգացման փուլերն են՝
ա) ձու–թրթուր–բոժոժ–հասուն միջատ
բ) ձու–հասուն միջատ
գ) ձու–թրթուր–հասուն միջատ
դ) թրթուր–բոժոժ–հասուն միջատ

Թերի կերպարանափոխության դեպքում բացակայում է՝
ա) ձվի փուլը
բ) թրթուրի փուլը
գ) բոժոժի փուլը
դ) հասուն միջատի փուլը

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Մարտ ամսվա հաշվետվություն․ մայրենի