Գազի ճնշումը

 Դաս 29.  (16.03-20.03)

ԹԵՄԱ՝ §33. Գազի ճնշումը:

1. Ինչո՞վ է պայմանավորված գազի «ինքնակամ» ընդարձակումը:
Գազի «ինքնակամ» ընդարձակումը պայմանավորված է նրանով, որ գազի մոլեկուլները մշտապես և անկանոն շարժվում են։ Ի տարբերություն պինդ մարմինների գազի մոլեկուլների միջև ձգողության ուժերը շատ թույլ են ինչի պատճառով մոլեկուլները ավելի շատ «հակված» են իրարից հեռանալու, քան մոտենալու։

2. Ինչու՞ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:
Գազի ճնշումը անոթի պատերին առաջանում է մոլեկուլների անդադար հարվածների շնորհիվ։ Քանի որ մոլեկուլների թիվը հսկայական է, նրանց բազմաթիվ հարվածները անոթի պատերի յուրաքանչյուր տեղամասի վրա ստեղծում են որոշակի ուժ, որն էլ հենց գազի ճնշումն է։

3. Նկարագրեք 83-րդ նկարում պատկերված փորձը և պատասխանեք հետևյալ հարցերին. փորձի ո՞ր արդյունքն է մեզ համոզում, որ՝

ա. գազի ճնշումն անոթի պատերին ստեղծվում է պատերին մոլեկուլների հարվածների շնորհիվ.

Մեզ համոզում է այն արդյունքը, որ մխոցը ներս մղելիս ռետինե հատակը ուռչում է։ Դա նշանակում է, որ փոքր ծավալում մոլեկուլների հարվածների թիվը մեծանում է, ինչն էլ մեծացնում է ճնշումը։

բ. գազը միատեսակ ճնշում է գործադրում անոթի պատերին: 
Քանի որ մոլեկուլների շարժումը անկանոն է, նրանք հավասարապես հարվածում են բոլոր ուղղություններով։ Փորձը ցույց է տալիս, որ թաղանթը ուռչում է միաչափ ինչը նշանակում է, որ գազը միատեսակ ճնշում է գործադրում անոթի բոլոր պատերին։

4. Նկարագրեք թաղանթավոր մանոմետրի կառուցվածքը: Ինչպե՞ս է այն աշխատում:
Թաղանթավոր մանոմետրը կազմված է հետևյալ մասերից ` տուփ, թաղանթ, առանցքի շուրջ պտտվող սլաք,սանդղակ։

5. Սրվակը, որի բերանն ամուր փակված է ռետինե խցանով, դրեք օդահան պոմպի զանգի տակ: Զանգի ներսից օդը հանելիս խցանը դուրս է թռչում սրվակից: Ինչու՞:

Սրվակի ներսում օդ կա որն ունի որոշակի ճնշում։ Երբ մենք օդահան պոմպով հանում ենք զանգի տակի օդը արտաքին ճնշումը խիստ նվազում է։ Սրվակի ներսի օդի մոլեկուլների հարվածների ուժը դառնում է ավելի մեծ, քան դրսի ճնշումը, և այդ ավելցուկային ուժը խցանը դուրս է մղում սրվակից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Մարտ ամսվա հաշվետվություն․ մայրենի