Ճնշման ուժ և ճնշում

 Դաս 21.  (Մարտի 9 -13).


ԹԵՄԱ՝  

ՊԻՆԴ ՄԱՐԻՆՆԵՐԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ և ԳԱԶԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ.

§32. Ճնշման ուժ և ճնշում:

ՃՆՇՈՒՄ: ՃՆՇՈՒՄՆ ԱՌՕՐՅԱ ­ ԿՅԱՆ­ՔՈՒՄ ԵՎ ՏԵԽՆԻ­­ԿԱ­ՅՈՒՄ․ 

Այս թեման ուսումնասիրելիս դուք կծանոթանաք «ճնշում» հասկացությանը, պինդ մարմիններում, հեղուկներում և գազերում նրա տարբեր դրսևորումներին, հաշվարկման եղանակներին: Դուք կուսումնասիրեք Պասկալի և Արքիմեդի օրենքները, կսովորեք դրանց հիման վրա բացատրել բնության մեջ հանդիպող մի շարք երևույթներ: (Էլեկտրոնային դասագիրք 1՝ էջ 102-105)։

Քննարկվող հարցեր՝

1․ Նկարագրեք այն փորձը, որն ապացուցում է, որ մարմինների հպմամբ փոխազդեցությունը բնութագրվում է ոչ միայն ուժով:
Եթե ավազով լի անոթի մեջ դնենք շրջված սեղանիկ և վրան դնենք կշռաքար, ապա սեղանիկը չի խրվի ավազի մեջ։ Բայց եթե սեղանիկը դնենք ուղիղ դիրքով, ապա այն կխրվի ավազի մեջ։
Պատասխանեք նաև հետևյալ հարցերին.

․ Ո՞ր ֆիզիկական մեծությունն էր անփոփոխ փորձի ընթացքում:
Փորձի ընթացքում անփոփոխ էր ուժը։

․ Ինչպե՞ս է կոչվում այն:
Այն կոչվում է ճնշման ուժ։

․ Համեմատեք սեղանիկի երկու դիրքերը: Ո՞ր դիրքում է սեղանիկն ավազի միավոր մակերեսով տեղամասի վրա ավելի մեծ ուժ գործադրում: Ձեր ենթադրությունը հիմնավորեք դատողություններով:
Սեղանիկն ավազի վրա ավելի մեծ ուժ է գործադրում ուղիղ դիրքի դեպքում, քանի որ նույն ուժով ազդում է ավելի փոքր մակերեսի վրա։

2․ Ո՞ ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում: Գրե՛ք ճնշման բանաձևը: 
ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակե-րևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին: Բանաձևը՝ p=F/S
3․ Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի ճնշումը:  Ճնշման ֆիզիկական իմաստը այն է, որ այն ցույց է տալիս, որքան ուժ է ազդում                     մակերևույթի յուրաքանչյուր միավոր մակերեսի վրա։
4․ Ո՞ րն է ճնշման միավորը միավորների ՄՀ-ում:  Ճնշման ուժի միավորը Պասկալն(Պա) է։ 1 Պա= 1 Ն/մ2
5․ Ո՞ ր բանաձևն է ճիշտ արտահայտում ճնշման արժեքը. 

ա. P = F x S, 

բ. p= F/ S ; 

գ. p = S/ F : 

6. Ինչպե՞ս կարելի է փոքրացնել ճնշումը: Բերե՛ք օրինակներ: Ճնշումը կարելի է փոքրացնել հպման մակերեսը մեծացնելով։ Երբ մարդը կանգնած է սառցաշերտի վրա, ճնշումն ավելի մեծ է քան եթե մարդը պարկած է։ Քանի որ հպման մակերեսը վերջին դեպքում մեծանում է։
7. Համեմատե՛ք նկարում պատկերված հավասար զանգվածներով ավտոմեքենաների ճնշումները գետնին: Ո՞ ր մեքենայի գործադրած ճնշումն է ավելի փոքր: 

Քանի որ արաջին մեքենայի հպման մակերեսը ավելի փոքր է, հետևաբար նրա գործադրած ճնշումը գետնի վրա ավելի մեծ է։ 8. Ինչպե՞ս կարելի է մեծացնել ճնշումը: Բերե՛ք օրինակներ: 



Ճնշումը մեծացնելու համար պետք է առաջին անոթը շրջել գլխիվայր Լուծել հետևյալ խնդիրները․

1․ Հավասար կշիռներ ունեցող երկու մարմիններ դրված են սեղանին նկ. (ձախից) ցույց տրված ձևով: Արդյոք դրանք նո՞ւյն ճնշումն են գործադրում սեղանին: Այդ մարմինները կշեռքի նժարներին դնելիս կխախտվի՞ արդյոք կշեռքի հավասարակշռությունը:

2․ 40 կգ կշռող տղան կանգնած է փայտե վահանակի վրա, որի քաշը կարելի է անտեսել։ Որոշեք, թե ի՞նչ ճնշում է գործադրում տախտակի վրա կանգնած տղան ճահճային մակերեսի վրա, եթե քառակուսի տախտակի կողմի երկարությունը 40 սմ է։

          Պատրաստեք գեղեցիկ ուսումնական նյութ. «Ինչո՞ւ ծառերը չեն հասնում   մինչև երկինք» թեմայով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Չորորդ ուսումնական շրջանի 3 շաբաթվա ամփոփում

Կարինեի պատմությունը