Շփման ուժ

 Դաս.16. (Փետրվարի 2 — 6).

Պատասխանել նախորդ թեմայի հարցերին, ինչպես նաև շփման ուժին վերաբերվող հետևյալ հարցերին՝

§22. Շփման ուժ: 

§23. Շփման ուժի դերը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում: 

§24.  Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը: (Ֆիզիկա 7 դասագիրք՝ էջ 75- 81):

Սահնակները, գլորվելով սարից և հասնելով հոիզոնական տեղամաս, անհավասար շարժվում են հորիզոնական ճանապարհով, նրանց արագությունը աստիճանաբար նվազում է, և որոշ ժամանակ անց կանգ են առնում։ Տղան, թափ հավաքելով, սահում է սառույցի վրա, բայց, որքան էլ սառույցը հարթ լինի, տղան, այնուամենայնիվ, կանգ է առնում։ Հեծանիվը նույնպես կանգ է առնում, երբ հեծանվորդը դադարում է ոտնակով քայլել: Մենք գիտենք, որ շարժման արագության ցանկացած փոփոխության (այս դեպքում՝ նվազման) պատճառը ուժն է։ Սա նշանակում է, որ դիտարկված օրինակներում յուրաքանչյուր շարժվող մարմնի վրա ուժ է գործել:

Պատասխանել հետևյալ հարցերին՝ 

1․ Ի՛նչ տեսակի շփման ուժ է առաջնում
 ա/ քայլելիս;

Առաջանում է դադարիշփմանուժ։ Այս ուժն է թույլ տալիս հենվել գետնին և չսահել։
բ/ փայտի կտորը գետնից վերցնելիս;
Առաջանում է դադարիշփմանուժ։ Այն թույլ է տալիս առարկաները ձեռքով պահել, այլապես դրանք դուրս կսահեին ձեռքից։
 գ/ սահնակով սարից սահելիս;
Առաջանում է սահքի շփման ուժ։
 դ/ անիվը գետնին գլորելիս;
Առաջանում է գլորման շփման ուժ։
2. Բլուրից դահուկներով իջնելիս ո՞ր դեպքում եք ավելի հեռու սահում՝ երբ բլուրի ձյունը լավ է «հարթեցված, ամրացված, կպցրած է բլուրին», թե՞ երբ այն ծածկված է նոր տեղացած չամրացված ձյունով: Ինչո՞ւ։
Ավելի հեռու կսահեք հարթեցված և ամրացված ձյան վրայով։ Որովհետև շփման ուժի մեծությունը կախված է հպվող մակերևույթների որակից և նյութի տեսակից. Փխրուն ձյունն ավելի մեծ դիմադրություն է ցույց տալիս շարժմանը, ինչի պատճառով արագությունն ավելի շուտ է նվազում.
3․ Լեռան վրայից դահուկներով ցած իջնելուց հետո ո՞ր դեպքում ավելի արագ կանգ կառնի լեռնադահուկորդը՝ անցնելով փափուկ ձյան միջով, թե սառցապատ, ռցակալած ճանապարհով:
Լեռնադահուկորդն ավելի արագ կանգ կառնի փափուկ ձյան մեջ։ Որովհետև շարժման արագության նվազման պատճառը ուժն է. Փափուկ ձյան դեպքում շփման ուժն ավելի մեծ է, քան սառցապատ ճանապարհին, ուստի այն ավելի արագ է արգելակում մարմինը.
4․Եթե ​​պտուտակին օճառ քսենք, այն ավելի հեշտությամբ կարելի է մտցնել, պտուտակել փայտի մեջ։ Ինչո՞ւ։
Օճառը կատարում է յուղման դեր։ Որովհետև շփումը փոքրացնելու համար օգտագործվում են տարբեր նյութեր (յուղեր, քսուքներ). Յուղումը փոքրացնում է շփման ուժը, քանի որ մակերևույթներն անմիջականորեն չեն շփվում միմյանց հետ, ինչը հեշտացնում է պտուտակելը։

5 Որտե՞ղ է գետի հոսքն ավելի արագ՝ մակերևութի՞ն, թե՞ հատակին:Գետի ափամերձ վայրերում, թե՞ մեջտեղում։ Բացատրություն տվեք։
Հոսքն ավելի արագ է մակերևույթին։ Հոսքն ավելի արագ է մեջտեղում։Քանի որ հատակի և ափերի մոտ ջուրը շփվում է հունի հետ։ Շփման ուժը միշտ ուղղված է շարժման ուղղությանը հակառակ և խոչընդոտում է այն, ինչի պատճառով ափերին և հատակին մոտ ջրի շերտերը դանդաղում են։
6 Սեղանի վրա հորիզոնական ուղղությամբ 10Ն ուժ ազդելիս այն տեղից չի շարժվում։ Որքան է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը։
Եթե 10Ն ուժով ազդելիս սեղանը չի շարժվում, ապա դադարի շփման ուժը հավասար է 10Նյուտոնի։ Քանի որ դադարի շփման ուժը միշտ հավասար է հպվող մակերևույթներին զուգահեռ ազդող ուժին և ուղղված է նրան հակառակ.
7 Ինչու կավիճը գրատախտակին հետք է թողնում։
Կավիճը հետք է թողնում շփման ուժի շնորհիվ։ Նույնիսկ հարթ թվացող մակերևույթներն ունեն անհարթություններ. Գրատախտակին շփվելիս կավիճի մասնիկները կառչում են այդ անհարթություններին, պոկվում են և մնում մակերևույթին.
8 Ի”նչ ամենափոքր ուժ պետք է գործադրել 1կգ զանգվածով փայտե չորսուն հորիզոնական սեղանի վրայով շարժելու համար, եթե դադարի շփման ուժի առավելագույն արժեքը չորսուի կշռի 0,5 մասն է։ 
1 կգ զանգվածով չորսուի կշիռը 10(Ն) է քանի որ 1կգ=9.8 (Ն/կգ)։ Չորսուն տեղից շարժելու համար պետք է գործադրել 5Ն-ից մի փոքր ավելի մեծ ուժ։

Դիտել տեսանյութը՝ Շփան ուժԻնչու է կանգ առնում ինքնագլորը…?

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Չորորդ ուսումնական շրջանի 3 շաբաթվա ամփոփում

Կարինեի պատմությունը